Գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը
Գրականության և արվեստի թանգարանում «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շրջանակում ներկայացվել է նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր, հավաքորդ Մարկոս Գրիգորյանին պատկանող կարպետը, որը վերջինիս նվիրել է անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը:
1988-ի աշնանը բացառիկ հրավերով Սերգեյ Փարաջանովը մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու 26-րդ միջազգային կինոփառատոնին՝ «Աշուղ Ղարիբ» ֆիլմով:
Փառատոնի ընթացքում Փարաջանովը ծանոթանում և բարեկամանում է Մարկոս Գրիգորյանի հետ: Նյու Յորքից վերադառնալուց հետո Փարաջանովը Մարկոս Գրիգորյանին, ի նշան բարեկամության, մեղվակարպետ է նվեր ուղարկում՝ հայտնելով, որ այդ գործողությունը իշխանություններից գաղտնի է: Ի պատասխան՝ Մարկոս Գրիգորյանը կարպետը ուսերին գցած լուսանկարվում է և լուսանկարն ուղարկում Փարաջանովին՝ ակնարկելով, որ «գաղտնի» բեռը տեղ է հասել:
«Տարին հագեցած է լինելու Մարկոս Գրիգորյանի հոբելյանին նվիրված միջոցառումներով։ Այս ցուցադրությունը գործելու է մեկ ամիս։ Այս մեկ կարպետը երկու հսկաների, երկու հայորդիների ամուր ընկերության վկայությունն է։ Նյու Յորքում Մարկոս Գրիգորյանը Փարաջանովին նվիրել էր շատ թանկ կինոտեխնիկա, և Թիֆլիս վերադառնալուն պես Փարաջանովը նրան պատասխան նվեր է ուղարկում։ Այս ցուցադրությամբ բացահայտում ենք նաև Մարկոսի բազմաժանր գործունեության ևս մեկ ոլորտ․ նա նշանավոր է եղել հատկապես Իրանում՝ կինոյի ասպարեզում»,- իր խոսքում նշեց Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը՝ տեղեկացնելով, որ թե՛ կարպետը և թե՛ լուսանկարը պահպանվում են ԳԱԹ-ում։
Ցուցադրությանը ներկայացվել են նաև Մարկոս Գրիգորյանի մասնակցությամբ ֆիլմերից կադրեր։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջերս կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր: Համաձայն հուշագրի՝ նախատեսվում է Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում հիմնել Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...