Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ (տեսանյութ)
Համընդհանուր հայտարարագրմամբ մենք նաև ստվերի կրճատման շատ կարևոր գործառույթ ենք իրականացնում. այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անգամ խոշոր բիզնեսները սողանցքներ ունեն տարբեր ծախսագրումներով, շահույթները նվազեցնելով տանել տարբեր մարդկանց, այդ թվում ազգականների հաշիվներին գումարները նստացնել, մենք այսպիսով բիզնեսի արդար հարկման մեխանիզմ ենք ստեղծում ու ձևավորում»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ ուզում են նաև, որ յուրաքանչուր քաղաքացի ունենա մի թղթապանակ, որտեղ ամեն օր կարողանան մտնել ու տեսնել, թե պետությանն ինքն ինչքան հարկ է գեներացրել:
«Սա գործոններից մեկն է որ պետք է ուժեղացնի քաղաքացու և պետության հարաբերությունը: Այսպիսի խոսույթ էլ եմ լսել, որ ասում են՝ պետությունն ինչո՞ւ է մտնում քաղաքացու գրպանը:
Էդ ո՞ւմ պետությունն է, ժողովուրդ ջան, էդ պետությունն ո՞վ է, այդ պետությունն այն մարդն է, ով դա ասում է: Ասում է՝ ինչու է պետությունն ուզում իմ գրպանը մտնի, պետությունը չի մտնում իր գրպանը, ինքն իր մի ձեռքով աջ գրպանն է ստուգում, մյուս ձեռքով՝ ձախ: Այդ պետությունը հենց այդ մարդն է, և այդ պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում, պետությունը գնում, փարվում է այդ մարդուն, ասում է եղբայր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի, դու իմ տերն ես»,- ասաց նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան