Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան Աբրահամյան
Հասարակություն

ԱՄՆ FDA-ը թույլատրել է ZYN նիկոտինային բարձիկների առևտրայնացումը որպես ծխախոտին պակաս վնասակար այլընտրանք

ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի գործակալությունը ուշադությամբ կհետևի երիտասարդների կողմից դրանց օգտագործմանը և ընկերության համապատասխանությունը շուկայավարման սահմանափակումներին 

ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչությունը թույլատրեց ZYN նիկոտինային բարձիկների շուկայավարումը ծխախոտային արտադրանքի նախաշուկայական դիմումի (PMTA)՝ իրականացված ծավալուն գիտական ուսումնասիրությունից հետո։ Սա առաջին դեպքն է, որ գործակալությունը լիազորել է նիկոտինային բարձիկ կոչվող արտադրանքը, ինչն իրենից ներկայացնում է նիկոտին պարունակող մանրաթելերից պատրաստված փոքրիկ պարկ՝ նախատեսված մարդու լնդերի և շրթունքի միջև տեղադրելու համար։  

FDA-ը որոշում է կայացրել, որ շուկայավարման թույլտվություն ստացող կոնկրետ ապրանքները համապատասխանում են հանրային առողջության չափանիշներին, որը օրենքով պահանջվում է 2009 թվականի Ընտանիքում ծխելու կանխարգելման և ծխելու դեմ պայքարի կարգավորմամբ: Այս չափանիշը հաշվի է առնում արտադրանքի ռիսկերն ու օգուտները ամբողջ բնակչության համար: 

Ի թիվս մի քանի հիմնական նկատառումների՝ գործակալության գնահատականը ցույց է տվել, որ սիգարետի ու անծուխ արտադրանքների (ինչպիսիք են խոնավ սնուսը) մեծ մասի համեմատ վնասակար բաղադրիչների էականորեն ավելի ցածր քանակության պատճառով, թույլատրված արտադրանքը պարունակում է քաղցկեղի և այլ լուրջ հիվանդությունների ավելի ցածր ռիսկ։ Դիմում ներկայացնելիս նաև ապացույցներ է ներկայացվել հետազոտությունից, որը ցույց է տալիս, որ չափահասների մի զգալի մասը, ովքեր օգտագործում են սիգարետ և/կամ անծուխ ծխախոտային արտադրանք, ամբողջությամբ անցել են նոր թույլատրված նիկոտինային բարձիկներին։ 

«Շուկայավարման թույլտվություններ ստանալու համար FDA-ը պետք է բավարար ապացույցներ ունենա, որ նոր արտադրանքի դեպքում բնակչության առողջության համար օգտակար հատկություններն ավելի շատ են, քան ռիսկերը», - ասում է, FDA-ի Ծխախոտային արտադրանքի կենտրոնի Գիտության գրասենյակի տնօրեն Մեթյու Ֆարելլին, բ.գ.թ.: «Տվյալ դեպքում տվյալները ցույց են տալիս, որ նիկոտինային բարձիկների այս արտադրանքը համապատասխանում է այդ նշագծին՝ օգուտ տալով չափահասներին, ովքեր օգտագործում են սիգարետ և/կամ անծուխ ծխախոտային արտադրանք և ամբողջությամբ անցնում են այդ ապրանքներին»։ 

Բացի այդ, FDA-ն պարզել է, որ դիմումը ցույց է տվել, որ այս նիկոտինային բարձիկները կարող են օգուտ տալ սիգարետ և/կամ այլ անծուխ արտադրատեսակներ օգտագործող չափահասներին, ինչը բավարար է արտադրանքի ռիսկերը գերազանցելու համար, ներառյալ՝ երիտասարդների կողմից դրանց օգտագործումը: Որպես իր գնահատման մաս՝ FDA-ը վերանայել է երիտասարդների կողմից արտադրանքի օգտագործման ռիսկի վերաբերյալ տվյալները և պարզել, որ երիտասարդների կողմից նիկոտինային բարձիկների օգտագործման մակարդակը շարունակում է ցածր մնալ՝ չնայած վերջին տարիներին աճող վաճառքներին: Օրինակ՝ 2024թ․ Ծխախոտի վերաբերյալ ազգային երիտասարդական հարցման տվյալներով ԱՄՆ միջին և ավագ դպրոցի աշակերտների 1.8%-ը հայտնել է, որ ներկայումս օգտագործում է նիկոտինային բարձիկներ: 

«Վճռական նշանակություն ունի, որ արտադրողն այս արտադրատեսակները պատասխանատու կերպով առևտրայնացնի՝ կանխելու երիտասարդների կողմից դրանց օգտագործումը», նշում է Սննդամթերքի և դեղորայքի վերահսոկղության վարչության ղեկավար, մ․գ․թ․ Բրայան Քինգը։ «Չնայած տվյալները ցույց են տալիս, որ երիտասարդների կողմից օգտագործման մակարդակը շարունակում է ցածր մնալ, FDA-ը շարունակում է շուկայի մշտադիտարկումն ու տրամադրված է դիմել գործնական քայլերի, եթե անհրաժեշտ լինի, հանրային առողջապահության բարեկեցության համար»։ 

FDA-ն ուշադիր հետևելու է այս ապրանքների շուկայավարմանը և օգտագործմանը: Երիտասարդների վրա այս ապրանքների գովազդի ազդեցությունը նվազեցնելու համար թույլտվությունները կիրառում են թվային, հեռուստատեսային և ռադիո ոլորտներում շուկայավարման խիստ սահմանափակումներ, ներառյալ միջոցներ՝ երաշխավորելու համար, որ գովազդն ուղղված է 21 տարեկան և ավելի չափահասներին և գովազդի միջոցով թիրախավորված լսարանին, որոնք վերահսկվում և չափվում են արտադրողի կողմից: Ընկերությունը նաև նշել է, որ իրենք մտադիր են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել երիտասարդների հասանելիությունը սահմանափակելու, երիտասարդության համար արտադրանքի գրավչությունը նվազեցնելու և երիտասարդների վրա արտադրանքի պիտակավորման և գովազդի ազդեցությանը սահմանափակելու համար։ 

Այսօրվա գործողությունները FDA-ի կողմից ձեռնարկվածներից ամենավերջինն են՝ համոզվելու, որ ԱՄՆ-ում վաճառվող բոլոր նոր ծխախոտային արտադրանքները ենթարկվել են գիտականորեն հիմնավորված ուսումնասիրության և գործակալության կողմից ստացել են շուկայավարման թույլտվություններ: Մինչ օրս FDA-ն հայտեր է ստացել մոտ 27 միլիոն ապրանքների համար և որոշումներ է կայացրել այդ դիմումներից ավելի քան 26 միլիոնի վերաբերյալ: Սա ներառում է բերանի միջոցով օգտագործվող զանազան համերով այլ ծխախոտային արտադրատեսակների թույլտվությունը, ներառյալ նիկոտինային անանուխները և մաստակները 2021 թվականին և անանուխի համով անծուխ ծխախոտը 2015 թվականին: ԱՄՆ-ում շուկայավարելու ու վաճառվելու օրինական իրավունք ունեցող ծխախոտային արտադրանքի ցուցակին ծանոթանալու համար այցելեք FDA-ի Ծխախոտի արտադրանքի որոնման տվյալների բազա: