Երևանում ոչ սթափ վարորդը Toyota Camry-ով բախվել է 6 մեքենայի
Հունվարի 25-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմանում Երևանի բնակիչ Արսեն Ալեքսանյանն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Գալշոյան փողոցի թիվ 36 հասցեի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված Hyundai Sonata, Honda, 2 Nissan Tiida, Nissan Altima, Opel Combo մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel Combo-ից գազի արտահոսք է սկսվել։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական։ Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչև գազաբալոնի պարպվելը։
Ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում օգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Toyota-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...