Ո՞ր կազմակերպությունն է արձանագրել ամենախոշոր առաջընթացներից մեկն անցած տարվա ընթացքում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գյուղատնտեսության ոլորտի փորձագետներն ու տնտեսագետները պարբերաբար շեշտում են, որ ոլորտի զարգացման համար համալիր միջոցառումներ են անհրաժեշտ, ընդ որում՝ ոչ միայն պետության կողմից: Շեշտադրվում է հատկապես մրցունակության համար նպաստավոր դաշտ ստեղծելու, ինչպես նաև հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման կազմակերպման կարևորությունը:
Իսկ ի՞նչ է ցույց տալիս ՊԵԿ-ի կողմից հրապարակված «1000 խոշոր հարկատուների» ցանկն այս առումով: Առաջին հերթին ուշագրավ է, որ այս ցուցակում է Հայաստանի ամենախոշոր գյուղատնտեսական հոլդինգը, որը զբաղվում է ոչ միայն գյուղմթերքի արտադրությամբ, այլև արտահանմամբ: Խոսքը «Սպայկայի» մասին է, որը 2024 թվականի ընթացքում վճարել է ավելի քան 4 մլրդ հարկ և անցած տարվա առաջին ինն ամսվա համեմատ առաջադիմել է 5 հորիզոնականով՝ զբաղեցնելով 75-րդ հորիզոնականը: Սա բավականին խոսուն ցուցանիշ է, և ստացվում է, որ առանց «Սպայկայի» Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները կարող էին անհամեմատ վատը լինել: Սա՝ շատ մեղմ ասած:
Ի դեպ, 2024 թվականին այս կազմակերպության շարժը խոշոր հարկատուների ցանկում բավական հետաքրքիր է եղել. առաջին եռամսյակի տվյալներով, «Սպայկան» եղել է 96-րդը, ապա երկրորդ եռամսյակում՝ 85-րդը, երրորդ եռամսյակի տվյալն ե րով՝ 80-րդը, վեր ջ ա պես տար վ ա կտրվածքով՝ 75-րդը: Այսինքն՝ տարվա ընթացքում արձանագրվել է առաջընթաց 21 հորիզոնականով: Սա խոշոր հարկատուների ցանկում 2024-ի ընթացքում արձանագրված ամենամեծ առաջընթացներից մեկն է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել