Ի՞նչ են մանրամասնում ՆԳՆ-ից տրանգենդերի մասնակցությամբ միջադեպի մասին
Օրեր առաջ Երևանի Զաքյան փողոցում գտնվող «Վայբ» սրճարանում ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը, «Տիկ Տոկ» հարթակում դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հնչեցրել էր սեռական բնույթի հայհոյանքներ, հեռարձակմամբ հայհոյել էր նաև հայերին, վիրավորել նրանց, որից հետո 6-7 երիտասարդ մուտք էին գործել սրճարան և հարվածներ հասցրել վերջինիս:
Հայաստանում գտնվող ռուս տրանսգենդերը ՀՀ ոստիկանության բաժնից տեսանյութ էր հրապարակել, որտեղ նա ոստիկանության բաժնում նկարահանումներ էր իրականացնում և ծաղրում ոստիկաններին, իսկ դեռևս 2023 թվականին ՀՀ ոստիկանությունը ձերբակալել էր երկու բլոգերի, որոնք Երևանի կենտրոնում ծաղրում էին մարդկանց, մրգեր շպրտում նրանց ուղղությամբ, կտրում ծաղկի կրպակներից մեկի ծաղիկները: Նրանցից մեկը հենց «Ռիժուլյա»-ն էր:
Տիկտոկյան հերթական լայվերից մեկի ժամանակ վերջերս ադրբեջանցի իր ընկերներից մեկի հետ զրույցում վերոնշյալ անձը հայտարարել էր, որ պատրաստ է գումարի դիմաց իր կղանքից կարկանդակներ պատրաստել և բաժանել Երևանի փողոցներում շրջող մարդկանց: Տիկտոկյան այս լայվից հետո տրանսգենդերը հայտնվել էր ոստիկանությունում:
ՆԳՆ-ից ArmLur.am-ին փոխանցեցին, որ նշված անձը որպես տուժող գտնվել է համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներից մեկում, և երբ սենյակում մենակ է գտնվել` նկարահանել է տարածքը:
«ՆԳՆ ներքին անվտանգության հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ուսումնասիրություն», – նշեցին ՆԳՆ-ից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027