Հենրիխ Մխիթարյանը Փաշինյանի ձեռքից պարգև չվերցրեց (տեսանյութ)
ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացել է, որ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով իր՝ 2022 թվականի մարտի 3-ի հայտարարության համաձայն լքեց Հայաստանը, չի եկել անգամ պետական պարգև ստանալու: Իշխանությունները չեն կարողացել նրան Հայաստան բերել:
Այսպիսով, հաջողակ և հայրենասեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է գալ Հայաստան ու մասնակցել 2024 թվականի ՀՀ լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը: Ֆուտբոլիստը, հիշեցնենք՝ երկու տարի առաջ հայտարարեց, որ Հայաստանի ազգային հավաքականում ավարտում է կարիերան` հեռանալով Հայաստանից, քանի որ ո՛չ Մխիթարյանի, ո՛չ նրա մոր` Մարինա Թաշչյանի նկատմամբ ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու նրա թիմակիցները լավ վերաբերմունք չցուցաբերեցին` հեռացնելով անգամ ՀՖՖ գործկոմից:
Եւ այսքանից հետո Հենրիխ Մխիթարյանը փաստացի մերժել է Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը` չգալով և անգամ ներկայացուցիչ չուղարկելով, որ իր փոխարեն ստանա պետական պարգևը:
ArmLur.am-ը այս մասին փաստող նաեւ կադրեր գտավ հենց պաշտոնական հաղորդագրության մեջ: Կառավարության պաշտոնական հոլովակում ասվում է, որ Մխիթարյանը լավագույնն է հռչակվել առցանց քվեարկությամբ, սակայն գործադիրը փաստացի չի կարողացել գտնել նրան, խնդրել, համոզել, որ գա Հայաստան:
Արդյունքում, Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չի ունեցել պահանջված ֆուտբոլիստին հանձնել պարգևը:
Մանրամասները՝ տեսանյութում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել