Դեղի շրջանառությունը դադարեցնելու կարգադրագիր է տրվել
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԼՄԱ ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը 31.01.2025 թ. տրվել է թիվ 0029 կարգադրագիր՝ «Կոնկոր Կոր (բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ)), թաղանթապատ դեղահատեր 2,5 մգ N30 (1×30) բլիստերում դեղի G0280T (պիտանիության ժամկետ՝ 31.10.2026 թ.) և G029L8 (պիտանիության ժամկետ՝ 31.12.2026 թ.) դեղերի շրջանառությունը դադարեցնելու վերաբերյալ։
«Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից 2025 թվականի հունվարի 29-ի թիվ 01/393-25 գրությանը կից ստացված փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ՀՀ-ում գրանցված մի շարք դեղի գրանցման հավաստագրի իրավատեր «Մերկ» ՍՊԸ-ի համար Մերկ Հելթքեյր ԿԳաԱ (Գերմանիա) արտադրության որոշ դեղերի ներմուծողներին միջնորդ կազմակերպությունների կողմից տրամադրված հավաստագրերի տվյալները չեն համապատասխանում բնօրինակներին։
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերության կասկած, անհրաժեշտ է դադարեցնել վերոնշյալ դեղերի շրջանառությունը։
Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաների օգտագործումից»,- հայտնում են ԱԱՏՄ-ից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027