Կոմբինատի ամենօրյա պարապուրդը բերում է հարյուր միլիոնավոր դրամների կորուստներ, ինչպես պետական բյուջեի, այնպես էլ կոլեկտիվի և պետության համար
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շուրջ մեկ շաբաթ է հանրապետության թիվ 1 հարկատու ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի կոլեկտիվը գործադուլ է անում և ըստ էության 2 պահանջ դնում`
• աշխատավարձերի բարձրացում,
• աշխատանքային պայմանների բարելավում:
Ինչ վերաբերվում է աշխատանքային պայմանների բարելավմանը, ապա ակնհայտ է, որ շատ մեծ հանքավայրում բնականաբար կարող է առաջանալ գոյապահպանական խնդիր և անհրաժեշտություն է, որ կոլեկտիվի անդամների բժշկական ապահովագրությունը կամ բուժսպասարկումը լինի համապատասխան մակարդակի:
Ինչ վերաբերվում է աշխատավարձերիի բարձրացմանը, արձանագրենք, որ առաջին անգամ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» պետությանը վճարեց շահաբաժին՝ 32 միլիարդ դրամի չափով,որովհետև պետությունը այստեղ ունի շուրջ 22% բաժնեմաս: Ակնհայտ է կոմբինատը ստացել է բավականին մեծ եկամուտներ, խոսքը գնում է հարյուր միլիարդավոր դրամների մասին և այստեղ պետք է հաշվի առնել նոր իրողությունները այն է, եթե կոլեկտիվը ապահովում է մեծ եկամուտներ,ապա անպայման այդ եկամուտների չափը ինչ-որ ձևով պետք է փոխկապակցված լինի մարդկանց ստացած աշխատավարձերի հետ: Կոմբինատում միջին աշխատավարձը ավելի բարձր է քան հանրապետության միջին աշխատավարձն է , բայց նաև եկամուտներն էլ առավել պատիկներով բարձր է քան, միջին աշխատանվարձ-ստացվող աշխատավարձ համադրությունը:
«Նոր Պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը գտնում է, որ ոչ միայն արհմիությունը պետք է ճյուղային աշխատի, այլ նաև պետական պատկան մարմինները բանակցեն՝ և՛ բաժնետերերի, և՛ կոլեկտիվի, և՛ տնօրինության հետ, որպեսզի կոմբինատը արագընթաց վերագործարկվի:
Կոմբինատի ամենօրյա պարապուրդը բերում է հարյուր միլիոնավոր դրամների կորուստներ, ինչպես պետական բյուջեի, այնպես էլ կոլեկտիվի և պետության համար: Ռազմավարական տեղաբաշխում ունեցող՝ Սյունիքի մարզի կոմբինատում, պետք չէ, որ գործարանի ավելի քան 4000 աշխատող, իսկ հարակից և սպասարկող ձեռնարկությունների շուրջ 10.000 աշխատող՝ ունենան ընթացիկ խնդիրներ և խաթարվի նրանց և նրանց ընտանիքների բնականոն կյանքը:
«Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնություն




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան