Կողմերը մնացել են իրենց տեսակետին․ ԶՊՄԿ-ի մամուլի խոսնակը՝ ղեկավարության և աշխատակիցների հանդիպման մասին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների միջև հանդիպմանը արդյունք չի գրանցվել, կողմերը մնացել են իրենց տեսակետին, Armenia Today-ին հայտնել է կոմբինատի մամուլի խոսնակ Արայիկ Մարգարյանը։
Նա նշել է, որ ընկերության ղեկավար կազմն հունվարի 31-ին՝ (երբ աշխատողները հայտարարել են գործադուլի մասին-խմբ.) առաջին իսկ օրը ներկայացված պայմաններին պատասխանել է, որ դրանք ընդունելի չեն։
ԶՊՄԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ ակցիայի մասնակիցներն աշխատավարձի «անիրատեսական բարձրացում են պահանջում՝ 50 տոկոս, որն անհնար է (իրականացնել-խմբ.) այս պահի դրությամբ, ընկերությունը մերժել է իրենց պահանջը»։ Մարգարյանը հավելել է, որ կոմբինատի աշխատանքների դադարեցման արդյունքում կազմակերպությունը նյութական վնաս է կրել և զգուշացրել է հնարավոր բնապահպանական ռիսկերի մասին։
«Վնասը շատ մեծ է։ Մեր համար հիմա ամենամտահոգիչը անվտանգության և բնապահպանական հնարավոր վնասներն են։ Վերահսկողությունը և կառավարումը տեղի չի ունենում պատշաճ կերպով։ Երբ ընկերությունն աշխատում է, տեղի է ունենում նաև բնապահպանական վերահսկողություն, բնապահպանական ռիսկերի կառավարում, այս դեպքում ամեն ինչ կանգնած է»,- նշել է Մարգարյանը։
Նա չի մանրամասնել, թե որքա՞ն է ԶՊՄԿ-ն գնահատել աշխատակիցների՝ աշխատանքի դուրս չգալու հետևանքով պատճառված վնասը։ Նա ընդգծել է, որ վնասը վերաբերում է նաև այն հարկերին, որոնք ընկերությունը վճարում է պետությանը։
«2024 թ․ մենք 102 մլրդ հարկ ենք վճարել, դա բաժանեք 365-ի ու բազմապատկեք 5-ով։ Կստացվի միջինացված ինչ-որ շատ մոտիկ վնասի չափ, որ պետությանն է պատճառվել, միայն պետությանը»,- ասել է Մարգարյանը։
Ընկերության մամուլի խոսնակը նաև հիշեցրել է, որ բողոքի ակցիան սկսվել է այն բանից, որ սկսվել էր աշխատավարձերի համահարթեցման գործընթաց։ Ըստ ԶԼՄ-ների՝ բողոքի ակցիան մեկնարկել էր հունվարի 31-ին։ Աշխատակիցները պահանջել են աշխատավարձերի 50 տոկոսով բարձրացում և վերադասի հետ բաց երկխոսության ապահովում:
ԶՊՄԿ-ն 2024 թվականի արդյունքներով գլխավորել էր Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ 2024 թվականի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԶՊՄԿ-ն ՀՀ պետական բյուջե էր փոխանցել 33,25 մլրդ դրամ՝ որպես կառավարության շահաբաժին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027