Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան Աբրահամյան
Հասարակություն

Սահմանազատման «սառեցված» կարգավիճակ ու անորոշություն Տավուշի և Լոռու մարզերում

Ադրբեջանի և Վրաստանի հետ սահմանին Հայաստանն, ըստ ամենայնի, շուտով կակտիվացնի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, չնայած նրան, որ գործընթացը երկար ժամանակ «սառեցված» վիճակում է։ 

MediaHub-ին հասած տեղեկություններով սահմանագծման գործընթացը ոչ միայն Տավուշի, այլև Լոռու մարզի Վրաստանի հետ սահմանամերձ գյուղերի բնակիչների սրտով չէ։ 

«Մենք հա զիջում ենք, արոտավայրերն ու խոտհարքի տարածքները տվեցինք արդեն, բայց դրա դիմաց ոչինչ չստացանք, էն դեպքում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կայուն ու երկարատև խաղաղություն չեն խոստանում»,-իր մտահոգությունը հայտնեց Ոսկեպարի բնակիչը։

Դեռ մի շաբաթ առաջ էինք գրել, որ Տավուշում բնակիչները անհանգստանում են, ինչ-որ շարժ են նկատում և ըստ խոսակցությունների՝ սահմանազատման գործընթացը արդեն իրենց մոտ մեկնարկել է: Մեզ անգամ ասացին՝ տեղ-տեղ փշալարեր են տեղադրված, մարդիկ դա վերագրում են այն հանգամանքին, որ փշալարերից այն ոկղմն այլևս հայկական տարածք չէ:

Նոյեմբերյանի վարչական ղեկավարը մեր զանգերը թողեց անպատասխան։ Մենք կապ հաստատեցինք Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանի հետ։ Վերջինս փոխանցեց, որ մինչ այս պահը սահմանազատման գծով ոչ ոք չի եկել գյուղ։ 

«Ընդհանրապես մեր ուղղությամբ սահմանազատման գծով ոչ մի հայտարարություն չի եղել։ Ինչ վերաբերում է փշալարերին, որ տեղադրվել են հայ-վրացական սահմանի երկայնքով, դա Դեբեդ գետի վարարումից հետո են արել, ես անձամբ չգիտեմ՝ դա պետական սահմա՞նն է, թե ոչ, սահմանապահները կասեն»,-նշեց Անտոնյանը։

Նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ, երբ քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները, հաջորդ օրը՝ մարտի 27-ին ադրբեջանական մամուլը տեղեկություն տարածեց, թե «Փաշինյանը իր վրացի պաշտոնակից Իրակլի Կոբախիձեի՝ Հայաստան կատարած այցելությանը խոստացել է Վրաստանին հանձնել Լոռու մարզի Ջիլիզա գյուղը»։ Վրաստանի հետ սահմանամերձ Ջիլիզա գյուղի ղեկավարը MediaHub-ին ասաց, որ գյուղը միշտ եղել է Հայաստանի տարածքում, ու իրենց հետ որևէ մեկը չի քննարկել այն հանձնելու հարցը։ Մհեր Վարդանյանից հետաքրքրվեցինք նաև գյուղացիների սեփականության իրավունքի վկայականների տրամադրման մասին։ 

«Հանձնելու ո՛չ իմաստ եմ տեսնում, ո՛չ էլ հավանականություն։ Սահմանին է՝ Վրաստանի Չանախչի գյուղին շատ մոտ, բայց դա չի նշանակում, որ դա պետք է հանձնվի։ Մի քանի ընտանիքներ են եղել, որոնց պետությունը չէր տրամադրել սեփականության իրավունքի վկայական, բայց հիմա բոլորն ունեն։ Եվ եթե մարդիկ կան, որ դեռ չունեն, դրանք կապված են որոշ փաստաթղթերի բացակայության հետ»,-ընդգծեց Մհեր Վարդանյանը։

Հունան Թադևոսյան