Որպեսզի բոլորը հայտարարագիր լրացնեն, ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի հայտարարագրի, քան ամբողջ 2023 թվականին լրացրածները միասին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Քանի օր է՝ քպական պաշտոնյաները թմբկահարում են, թե 2024 թվականի համար հայտարարագիր լրացրած արդեն իսկ 3732 քաղաքացի օգտվել է սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից, ու նրանց վերադարձվել է 340 մլն ՀՀ դրամ: Հասկանալի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը ակնհայտորեն ձախողել է համընդհանուր հայտարարագրման համակարգը, դժվարություններ է ստեղծել քաղաքացիների համար, իսկ համակարգն ինքնին քաղաքացիների կողմից ընկալվում է որպես իրենց գրպանը մտնելու հերթական քայլ, փորձ է արվում ապացուցել, թե իրականում պետությունը «ինչ-որ բան է դրել քաղաքացու գրպանը»:
Նշվում է նաև, որ անցած տարի հայտարարագիր է ներկայացրել մոտ 59 հազար մարդ, իսկ այս տարի՝ արդեն մոտ 4500: Իրականում վերջին թվի հետ կապված «արդեն» արտահայտությունը տեղին չէ: Որպեսզի մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր ներկայացնեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող բոլոր անձինք, ամսական հայտարարագիր պետք է ներկայացնի մոտ 75 հազար քաղաքացի, այսինքն՝ անհամեմատ ավելի շատ, քան ամբողջ 2023 թվականին: Ըստ այդմ, առաջին մեկ ամսում հայտարարագիր ներկայացրածների թիվը՝ մոտ 4500, պարզապես չնչին ցուցանիշ է: Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ ընթացքում այդ թիվը կարող է աճել, ասենք, թեկուզ 3-4 անգամ, ապա լավագույն դեպքում մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր կլրացնի մոտ 150 հազար քաղաքացի, այսինքն՝ մոտ 15-20 տոկոսը: Առավել ևս, եթե հաշվի ենք առնում, որ քաղաքացիների զգալի մասը, կարծես թե, որոշում ունի բոյկոտել համընդհանուր հայտարարագրման համակարգը:
Մյուս կողմից՝ ինչպես տեղեկացրել ենք, եթե առաջիկա կարճ ժամանակամիջոցում այդ համակարգը չեղարկելու ուղղությամբ առարկայական քայլեր չեղան, մասնավորաբար, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության կողմից նախատեսվում են առավել վճռական ու զանգվածային գործողություններ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...