Մսուր-մանկապարտեզ.... «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Կարկառուն» քպականները բավականին ծանր են տանում այն դաժան իրողությունը, որ իրենք այլևս տարիներ առաջվա ընկալումը չունեն: Այսինքն, ոչ թե իրենք, այլ Նիկոլ Փաշինյանը, որովհետև իրենց գերակշիռ մեծամասնությունը ոչ միայն ընկալում, այլև ճանաչում էլ չեն ունեցել ու պարզապես խառը «նիկոլներ» են: Ու նրանք իսկապես չեն կարողանում առերեսվել ակնհայտի հետ. Փաշինյանն ու իր գլխավորած իշխանությունը ոչ միայն այլևս պոպուլ յար չեն, այլև վաստակել են հանրության ճնշող մեծամասնության բացասական վերաբերմունքը:
Ի՞նչ անել: Ասելիք չկա, արդարանալու տեղ չկա: Մնում է էժանագին մանրախնդրությունը: Ու «կարկառուն» քպականները մանիպուլ յատիվ դրսևորումներով «փայլատակում են», մեկը թե՝ «կարելի՞ է այս աստիճան չսիրել հայրենիքը (պետությունը)»: Մեկ ուրիշը կրկնում է, թե՝ «մեդիատեռոր են անում մեր դեմ»: Ընդ որում, իբր սարկաստիկ, իբր հումորային, իսկ իրականում էժանագին գրառումներով:
Հայտնի խոսք կա՝ գողն ամենից բարձր է գոռում՝ բռնեցեք գողին: Հիմա այս իշխանության ներկայացուցիչներինն է, բայց լրիվ մսուրմանկապարտեզային մակարդակի, որոնք ծիծաղելի են ոչ թե իրենց «հումորային» բովանդակությամբ, այլ հենց որպես դրսևորում, որպես երևույթ:
Ինչ «մեդիատեռորի» մասին է խոսքը: Բանից պարզվում է, քպականները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել այն իրողությունը, որ համայն հայությունը վայրկենապես ուշագնաց չի եղել Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ փոխնախագահի հետ «հաջողացրած» նկարից: Կամ՝ ովքե՞ր են հայրենիքը, պետությունը չսիրելուց խոսում:
Ուրեմն, Արցախն ուրացողները, Հայաստանը արտաքին սպառնալիքների ու ներքին ցնցումների մեջ նետածները հիշել են «հայրենիք» ու «պետություն» բառերը: Իսկապես զավեշտալի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:
Ինչ վերաբերում է «մեդիատեռորին», ապա փաշինյանականները չէ, որ դրա մասին խոսելու տեղ ունեն: Մարդիկ, մարդկանց համախումբ, որ տարիներ շարունակ ոչ միայն մեդիատեռորի, այլև ամենաիսկական ոստիկանական տեռորի, հիմա արդեն նաև՝ հարկային տեռորի է ենթարկում Հայաստանում մնացած բնակչությանը, տեսեք, տեսեք, նվնվոց է դրել, թե իրենց նկատմամբ «մեդիատեռոր» է իրականացվում:
Հա, երևի իրենք իրենց էլ համարում են ոչ ավել, ոչ պակաս՝ «պետություն»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...