Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան Աբրահամյան
Հասարակություն

«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom՝ առաջնորդության գաղտնիքներին ծանոթանալու

«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom գլխամասային գրասենյակ, որտեղ հանդիպում են ունեցել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։  

Այցի ընթացքում պարոն Յիրիկյանն ինտերակտիվ քննարկում է անցկացրել՝ խոսելով «Լավ առաջնորդություն և կառավարում» թեմայի շուրջ և կիսվելով հեռահաղորդակցության և բիզնես ոլորտներում իր մեծ փորձով: Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել իրենց նախագծերը, առաջնորդության արդյունավետ ռազմավարությունների վերաբերյալ խորհուրդներ ստանալ և բիզնեսի կայուն աճի սկզբունքները քննարկել:

Անդրադառնալով այցին՝ Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է մենթորության կարևորությունը առաջնորդների հաջորդ սերնդի ձևավորման գործում.

«Ուրախ եմ Ucom-ի գլխամասային գրասենյակում հանդիպելու Ucom Fellowship ծրագրի ստարտափ թիմերի հետ, կիսվելու իմ փորձով, տեղեկանալու ինկուբացիայի ընթացքում նրանց առաջընթացի մասին և պատասխանելու նրանց հարցերին։ Մենք Ucom-ում հավատացած ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են օգնել շրջակա միջավայրի պահպանմանը և կանաչ ապագա ապահովել հաջորդ սերունդների համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ucom-ի հետ համագործակցությունը Ռալֆ Յիրիկյանի բացառիկ ղեկավարության ներքո լիովին համահունչ է կայուն նորարարությունը զարգացնելու մեր հանձնառությանը: Ռալֆի մարդակենտրոն մոտեցումը ոչ միայն լիովին համապատասխանում է մեր արժեքներին, այլև խորություն է հաղորդում մեր համատեղ ջանքերին՝ մեծացնելով մեր կարողությունը՝ աջակցելու հեռանկարային մտածողություն ունեցող գործարարներին, որոնք պատրաստ են իրենց հետքը թողնել շրջակա միջավայրի պահպանման գործում», - ասել է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։ 

Ucom-ի հաղորդակցության թիմը նույնպես  հանդիպել է ծրագրի մասնակիցների հետ և անցկացրել է «Լավ PR փորձ» թեմայով սեսիա, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է արժեքավոր փորձ՝ մեդիա հարաբերությունների, բրենդի դիրքավորման և ռազմավարական հաղորդակցության վերաբերյալ: Քննարկումը ստարտափ թիմերին տրամադրեց գործնական գործիքներ՝ խթանելու իրենց հաղորդակցության հմտություններն ու հանրային իրազեկում ապահովելու իրենց լսարանի շրջանում։ 

Այս այցը «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի կարևոր մաս է, որը վերահաստատում է Ucom-ի հանձնառությունը երիտասարդ տաղանդներին խրախուսելու և նրանց անհրաժեշտ գիտելիքներով և մենթորությամբ զինելու՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար:

Ծրագրի շրջանակում թիմերը կշարունակեն մասնակցել անհատական դասընթացների, մենթորության սեսիաների և տարբեր համագործակցությունների։ Նախագծի ավարտին տեղի կունենա պաշտոնական միջոցառում, որի ժամանակ թիմերը կներկայացնեն իրենց մշակած պրոդուկտները, իսկ լավագույն նախագիծը կստանա ֆինանսական մրցանակ, որը կաջակցի նրա աճին և իրականացմանը: