Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան Աբրահամյան
Հասարակություն

4․632․795 դրամ՝ ԴիջիԿոդ-2025 մրցույթին․ փետրվարի մի դրամները կուղղվեն ՔայլՏեքին

«Մի դրամի ուժի» հունվար ամսվա հավաքված գումարը՝ 4․632․795 դրամն ուղղվեց ԱՏՁՄ-ի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ ոչ ֆորմալ տեխնոլոգիական կրթական ծրագրի ԴիջիԿոդ 2025 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին, որն է՛լ ավելի է պատանիների շրջանում խթանելու ֆինթեք ուղղությամբ նախագծեր ստեղծելու գաղափարը։ 

Իսկ փետրվար ամսվա շահառուն «ՔայլՏեք» ընկերությունն է՝ տեղաշարժի մատչելի լուծումների նոր ծրագրով։ Այդ սարքավորումները հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց հեշտությամբ բարձրանալ ու իջնել աստիճանները այն վայրերում, որտեղ թեքահարթակների կիրառումը չի կարող լուծել խնդիրը

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է, որ սա հերթական նախաձեռնությունն է «ՔայլՏեքի» հետ․ երկու տարի առաջ էլ «Մի դրամի ուժն» աջակցել է «MetaGait» բացառիկ սարքավորումների արտադրությանը․ «Այս անգամ կրկին մեծ պատրաստակամությամբ ենք միանում «ՔայլՏեքի» սկսած գործին։ Վստահ ենք, որ ինչպես նախորդ անգամ, այս համագործակցության արդյունքում ևս տեղաշարժի մատչելիություն ապահովող նորարարական համակարգերի շնորհիվ հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցների, առավելապես զինհաշմանդամություն ունեցող մեր տղաների կյանքում կարևոր ու դրական փոփոխություն կլինի»,- ընդգծում է Տաթևիկ Վարդևանյանը։ 

«Մեր լուծումները ոչ միայն նպաստելու են մեր շահառուների ազատ տեղաշարժին, այլ նաև ստեղծելու են նոր հնարավորություններ աշխատելու, զբոսնելու և հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու համար։ Խորապես հավատում ենք, որ այս ծրագրի ազդեցությունը չափազանց կարևոր է, և այն իրական հնարավորություն է սոցիալական միջավայրն առավել ներառական դարձնելու համար»,- նշում է «ՔայլՏեքի» հիմնադիր ղեկավար Դավիթ Արսենյանը։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ