Միգրանտների արտաքսումը ԱՄՆ-ից կհանգեցնի ֆերմաների ճգնաժամի․ FT
Բրիտանական Financial Times թերթը գրում է, որ միգրանտների արտաքսումը կարող է ճգնաժամ առաջացնել ԱՄՆ ֆերմերային տնտեսություններում՝ գյուղատնտեսության աշխատողների սակավության պատճառով՝ նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի գործողությունների ֆոնին:
Ավելի վաղ ԱՄՆ սահմանային անվտանգության վերահսկիչ Թոմ Հոմանը հայտնել էր, որ Թրամփի նախագահության առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ից արտաքսվել է ավելի քան 4000 միգրանտ։ Ինչպես հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը, Թրամփի օրոք ոչ մի անօրինական ներգաղթյալ երկրի համար նշանակություն չի ունենա, և օրինական ներգաղթը իրականացվելու է ընտրովի՝ ելնելով երկրի շահերից։
«Հարավային սահմանից աշխատողներից կախվածությունը բնորոշ է ԱՄՆ գյուղատնտեսությանը: Անօրինական աշխատողներին զանգվածաբար արտաքսելու ցանկացած քայլ էական ազդեցություն կունենա ԱՄՆ պարենային համակարգի վրա և կբարձրացնի սննդի արտադրության արժեքը», գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով Միչիգան նահանգի համալսարանի պարենային տնտեսագետ Դանիել Օրտեգային:
Ըստ Օրտեգայի՝ ԱՄՆ-ում ֆերմերային տնտեսությունների աշխատողների մոտ 40%-ն անօրինական է աշխատում։ Միաժամանակ, ինչպես ընդգծում է թերթը, իրենք՝ ամերիկացիները, հետաքրքրություն չեն ցուցաբերում ֆերմերային տնտեսություններում աշխատելու հարցում։ Ինչպես նշում է հրատարակությունը, երկրի կաթնամթերքի արդյունաբերությունն ապացուցել է, որ «հատկապես խոցելի է» աշխատուժի պակասի սպառնալիքի նկատմամբ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել