Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով
Ամերիաբանկը դրամային ավտովարկերի պորտֆելով ՀՀ բանկային համակարգի բացարձակ առաջատարն է շուկայի ավելի քան 50% մասնաբաժնով (31․12․2024թ․ դրությամբ)։ Ամերիաբանկի դրամային ավտովարկերի պորտֆելը 2024թ․-ին նախորդ տարվա համեմատ աճել է 49%-ով։
Նույն ժամանակահատվածում Ամերիաբանկի ավտովարկերի ավելի քան 30%-ը տրամադրվել է առցանց՝ MyCar.am հարթակի միջոցով։
MyCar.am հարթակն այցելուներին հնարավորություն է տալիս գտնել ցանկացած կարիքի և հնարավորության համապատասխան մեքենա՝ ընտրություն կատարելով առաջնային և երկրորդային շուկայի առաջատար դիլերների առաջարկներից։ Հարթակում ներկայացված են համաշխարհային ավտոարտադրող 40 բրենդի պաշտոնական առաջարկներ, ինչպես նաև նոր էլեկտրամոբիլների լայն տեսականի:
2024թ․-ին նախորդ տարվա համեմատ հարթակում ներկայացված մեքենաների քանակն աճել է ավելի քան 6 անգամ, իսկ կայքի դիտումները նույն ժամանակահատվածում ավելացել են 4,5 անգամ։
Հարթակը նպաստում է հաճախորդների ժամանակի խնայողությանը, օգնում գին-որակ հարաբերակցության մեջ արագ կողմնորոշվելու և լավագույն ընտրություն կատարելու հարցում: Զտիչերի, հաշվիչների, մեքենաների համեմատման գործառույթների շնորհիվ հնարավորինս պարզեցված է մեքենա փնտրելու և գտնելու գործընթացը:
Մանրամասները` հոլովակում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան