Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ աղջկան նեղացնելու հարցի շուրջ վիճաբանությունը ավարտվել է կրակոցներով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իսակով փողոցի շենքերից մեկի մոտ հնչել են կրակոցներ, առկա են կրակված պարկուճներ, նույն փողոցի մեկ այլ շենքի բակում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի վրա առկա է կրակոցի հետք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով նույն օրը փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ ՀՀ քր. օր.-ի 297 հոդվածի 3-րդ մասի, 264 հոդվածի 1-ին մասի և 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության ծառայողների՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի ծառայողների՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Լ․ Հ․-ին, 19-ամյա Վ․ Ա․-ի կողմից նեղացնելու հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու հարցի շուրջ փետրվարի 8-ին ժամը 22։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի շենքերից մեկի մոտ իրար հետ հանդիպել են Լ․ Հ․-ն, Արարատի մարզի բնակիչներ 40-ամյա Գ․ Կ․-ն, 33-ամյա Ա․ Ա․-ն և Վ․ Ա․-ն, վերջինիս պապ, Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Ս․Գ․-ն, 17-ամյա Թ․ Բ․-ն, որի ժամանակ վերջիններս վիճաբանել և բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, որի ընթացքում Վ․ Ա․-ն իր մոտ պահվող դեռևս չպարզված ապօրինի ատրճանակից կրակոցներ է հնչեցրել Իսակովի փողոցի շենքերից մեկի առաջին հարկում գործող վարսավիրանոցի ուղղությամբ, ինչին ի պատասխան էլ Ա․ Ա․-ն, դեռևս չպարզված իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից նույնպես հնչեցրել է կրակոցներ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակի չկրակված 2 փամփուշտ, գազային ատրճանակի 1 պարկուճ, «Մակարով» տիպի ատրճանակի գնդակ, «Մակարով» տիպի ատրճանակի 3 պարկուճ, «Մակարով» տիպի ատրճանակի չկրակված փամփուշտ, ինչպես նաև հայտնաբերվել է նույն փողոցի շենքերից մեկի բակում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնախցիկի վրա կրակոցի հետքով, որը քննիչի որոշմամբ տեղափոխվել է Արարատի մարզային քրեական վարչության հատուկ պահպանվող տարածք: