Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

«Կոկորդդ կկտրեմ»․ նախկին կնոջը սպառնացել է սպանել, հետապնդել է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Բաբկեն Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ պահելու, կրելու, ապօրինի կերպով դանակ կրելու, նախկին կնոջ նկատմամբ զենքի և մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված դանակի գործադրմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք հնչեցնելու համար։ Բացի այդ, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, զենքի գործադրմամբ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու համար:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը մակագրվել դատավոր Ժորա Չիչոյանին։ Դատարանը վճռել է  Բաբկեն Ա․-ին մեղավոր ճանաչել և հանցագործությունների համակցությամբ պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 տարի 6 ամիս ժամկետով և տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով՝ 375․000 ՀՀ դրամի չափով։

Նշվում է, որ Բաբկեն Ա.-ն 2024 թվականի սեպտեմբերի 9-ին Երևանի բնակարանում ապօրինի պահվող ատրճանակը և դանակը կրելով մարմնի վրա՝ հագին առկա տաբատի գոտկատեղի հետնամասում, նույն բնակարանում նախկին կնոջ՝ Կարինե Բ․-ի հետ զրուցելու ժամանակ գործադրել է  ատրճանակը, այն է՝ փողն ուղղել է Կարինե Բ․-ի դեմքի ուղղությամբ և հնչեցրել «Եթե իմ հետ չապրես, կսպանեմ» արտահայտությունը։ Դատական ակտը հրապարակվել է հունվարի 13-ին։

Այնուհետև, ատրճանակը դրել է սեղանին, փոխարենը հանել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը, այն պահել է նախկին կնոջ պարանոցի ուղղությամբ և հնչեցրել՝ «կոկորդդ կկտրեմ» արտահայտությունը, ինչին դիմադրել է Կարինե Բ․-ն՝ հրելով ձեռքը։

Այնուհետև, հանցավոր արարքը շարունակելու նպատակով տղամարդը բնակարանի խոհանոցում փորձել է բացել պահվող խոհանոցային դանակների պահարանը, սակայն Կարինե Բ․-ը՝ կրկին դիմադրել է։ Չկարողանալով բացել դարակը՝ տղամարդը ձեռքով բռնել է նրա պարանոցից և փորձել է խեղդել։ Կինը նրան հրելով փորձել է փախուստի դիմել, Բաբկեն Ա․-ը փակել է բնակարանի մուտքի դուռը, սակայն կինը բացել է, և հետևի մուտքից հեռացել։ Բաբկեն Ա․-ը սկսել է իր հետևից գնալ և ճանապարհին տեսնելով ծանոթ անձանց՝ հետ է գնացել։

Բաբկեն Ա․-ի թոռնուհին, տեղեկանալով դեպքի մասին, նույն օրը զանգահարել է ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին։ Ահազանգի կապակցությամբ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Արտյոմ Ա․-ը և տեսուչ Կարեն Խ․-ը ոստիկանական համազգեստով գնացել են նշված բնակարան, թակել են բնակարանի մուտքի դուռը, որը բացել է Բաբկեն Ա․-ը, վերջինիս ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և հայտնել են իրենց գալու նպատակը, ով պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով ձեռքում ատրճանակը մարտական վիճակի բերելուց հետո, ատրճանակի փողն ուղղել է դեպի ոստիկանության աշխատակցի կրծքավանդակը և վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցրել, այն է՝ «կսպանեմ» արտահայտությունը։ Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցը փորձել է պատսպարվել, որի ժամանակ Բաբկեն Ա․-ը փակել է բնակարանի մուտքի դուռն:

Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 3 տարի ժամկետով։

Փորձաշրջանի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:

Առաջին ատյանի դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան, սակայն այն վարույթ չի ընդունվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ՝ այստեղ