Բացառիկ առավելություններ բիզնեսի համար․ IDBank-ի նոր՝ Visa Signature Business քարտը
IDBank-ը թողարկում է նոր քարտ բիզնեսների համար՝ ընդլայնելով նրանց հնարավորություններն ու վճարումները դարձնելով շահավետ և հարմարավետ։ Visa Signature Business քարտը բանկի հերթական պրոդուկտն է, որ բիզնեսների համար բազմաթիվ վճարային հնարավորություններ է բացում ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհով ճամփորդելիս։
Արտոնյալ՝ ամբողջ աշխարհում
Բիզնեսները հաճախ են աշխատակիցներին գործուղում աշխարհի տարբեր երկրներ ու կանգնում կազմակերպչական մի շարք հարցերի առաջ։ Visa Signature Business քարտը պատվիրելու դեպքում ավտոմատ կերպով դառնում եք արտոնյալ հաճախորդ աշխարհի մի քանի տասնյակ հազար վայրերում՝ սկսած հյուրանոցների առցանց ամրագրումների դեպքում զեղչերից եւ քեշբեքերից մինչև ճամփորդական ապահովագրություն, և ճամփորդական վճարումները դառնում են առավել շահավետ։
Lounge Key աշխարհի 1200 օդանավակայաններում
Ձեռք բերելով IDBank-ի Visa Signature Business քարտը՝ կստանաք հնարավորություն տարեկան երկու անգամ միանգամայն անվճար մուտք գործելու աշխարհի ավելի քան 450 քաղաքում մոտ 1200 օդանավակայանների Lounge սրահներ՝ ստանալով արտոնյալ սպասարկում անմիջապես օդանավակայանում եւ անցկացնելով սպասման ժամերը հարմարավետ միջավայրում։
Քեշբեք հյուրանոցներ ամրագրելիս
Այս քարտով ճամփորդելու հերթական առավելությունը քեշբեքերն են, երբ հյուրանոցներ եք ամրագրում։ Booking.com-վ Visa Signature Business քարտով հյուրանոցների համար վճարելիս կստանաք 10% քեշբեք։
Ճամփորդական ապահովագրություն
Քարտը մեծամասամբ փակում է ճամփորդական ապահովագրության բոլոր կետերն ու ծախսերը․ ճամփորդելիս այդ մասին մտածելու կարիք այլևս չկա։
Իրավաբանական և հաշվապահական խորհրդատվություն
Visa Signature Business քարտապանները հնարավորություն ունեն տարեկան մեկ անգամ ստանալ իրավաբանական և հաշվապահական անվճար խորհրդատվություն։
Աշխատանքային հայտարարություններ գործընկեր կայքերում
Թիմը համալրելն անգամ այս քարտի հետ ավելի հեշտ է․ օրացուցային տարվա ընթացքում մեկ ամիս կարող եք անվճար աշխատանքային հայտարարություններ տեղադրել Job.am կայքում։
Զեղչեր սոցիալական մեդիայի գովազդային հարթակներում
Բիզնեսների աշխատանքային գործունեությունն այսօր բարդ է պատկերացնել առանց սոցիալական հարթակներում և էջերում տեղադրված գովազդների․ այս քարտով գովազդները տեղադրելիս կստանաք 10% զեղչ Google Ads և LinkedIn Ads հարթակներում։
Քարտի բազմաթիվ այլ առավելություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան