Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահի պաշտոնում
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 24-րդ տարեկան համաժողովին Միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Ալեքսանդր Եսայանն ընդգծել է, որ Միության գրանցած հաջողությունները անդամ կազմակերպությունների և գործընկերների համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքն են:
«Մենք շարունակելու ենք քայլել Հայաստանը որպես տեխնոլոգիական առաջատար երկիր դիրքավորելու ճանապարհով: Այս հավակնոտ, բայց լիովին իրատեսական հեռանկարում կարևոր է յուրաքանչյուրիս ներգրավվածությունը, համագործակցությունը կազմակերպությունների, Կառավարության հետ: ԱՏՁՄ համայնքի զգալի մեծացումը կարևոր ցուցանիշ է, որը փաստում է դրա կենսունակության ու ոլորտում նոր հաջողություններ սահմանելու պատրաստակամության մասին»,-նշել է Ալեքսանդր Եսայանը։
Նա նաև հավելել է, որ շարունակելու են զարգացնել արդեն իսկ գործող նախագծերը։ «Մենք գնալու ենք նոր «Արմաթ»-ների բացման, ինչպես նաև գործող «Արմաթ»-ների վերազինման ճանապարհով: Մեր ուշադրության կենտրոնում է մնալու նաև «ԴիջիԹեքը», որն անցած տարի ամենամեծն էր պատմության մեջ։ Նախատեսում ենք այն դարձնել միջազգային հարթակ՝ բարձրացնելով արդեն իսկ սահմանած նշաձողն ու ներգրավելով միջազգային ընկերությունների»:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ներկա իրավիճակը, զարգացման ուղիները և ոլորտի հիմնական մարտահրավերները։
Նորընտիր խորհրդի կազմում են ընդգրկվել Արտավազդ Մինասյանը (Կրիսպ-համահիմնադիր և նախագահ), Արմեն Քոչարյանը (Վօլօ - տնօրեն և համահիմնադիր), Իրինա Դումանյան (Սիմենս-տնօրեն), Արսեն Բաղդասարյան (Դատաարտ-տնօրեն), Արման Աթոյան (Այ Իքս-Թեք-համահիմնադիր և տնօրեն), Խաչիկ Նազարյան (Բրոդքոմ - ինժեներական տնօրեն), Գևորգ Սաֆարյան (Լայմթեք - հիմնադիր և տնօրեն), Գոռ Վարդանյան (Ֆայմթեք - հիմնադիր), Սպարտակ Կյուրեղյան (Զելըս - Ֆինանսական և բիզնես օպերացիոն տնօրեն), Աշոտ Տոնոյան (Սերվիս Թայթան - տնօրեն), Արտավազդ Երիցյան (Փոդքասլ - հիմնադիր և տնօրեն), Նարեկ Ասլիկյան (Արմինիըն Քոդ Ըքեդըմի - հիմնադիր և տնօրեն), Ռեմ Դարբինյան (Վայրըլ Մանգո - հիմնադիր և տնօրեն):
Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան