Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

ԱԱԾ–ն չի մեկնաբանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրականացված ակցիաները

Կոմբինատի ղեկավարությունը ակցիաներից ժամանակ հայտարարում էր, որ աշխատակիցներին օգտագործում են ընկերության նկատմամբ վերահսկողություն ստանալու համար։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի մեկնաբանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրականացված բողոքի ակցիաները։

Աշխատավարձի բարձրացման պահանջով կոմբինատի աշխատակիցների մի մասը 2025 թվականի փետրվարի սկզբից բողոքի ակցիաներ էին սկսել, որոնք տևել էին մոտ 10 օր։ Ընկերության ղեկավարության տվյալներով` այդ ակցիային 4600 աշխատակցից մոտ 200-ն է մասնակցել։

Փետրվարի 11-ին ԶՊՄԿ–ն հայտարարեց, որ կոմբինատը կրկին սկսել է գործել։

Sputnik Արմենիան այս հարցի շուրջ մի քանի հարց է ուղարկել ԱԱԾ։ Մասնավորապես, մենք հետաքրքրվել ենք` արդյոք ստեղծված իրավիճակը համարվում է սպառնալիք ՀՀ անվտանգության համար, ակցիաները սաբոտա՞ժ էին, թե՞ գործադուլ, տեղեկություն կա՞ 3-րդ ուժերի կամ երկրների հնարավոր ներգրավվածության մասին։

«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն, ուստի հայցվող տեղեկատվությունը ստանալու համար առաջարկվում է դիմել վարույթն իրականացնող մարմին»,– նշել են ԱԱԾ–ից։

ԶՊՄԿ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ակցիաների ժամանակ հայտարարել էր, որ տարբեր ուժեր ցանկանում են բողոքներ հրահրելով օգտագործել իրավիճակն ու աշխատակիցներին` կոմբինատի ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողություն ստանալու համար։

Կոմբինատի ներկայացրած հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնիրավչության հոդվածով։ Հաղորդումներում մասնավորապես, նշվել է, որ գործադուլ անողներից ոմանք կապ չունեն ընկերության հետ, ընդգրկված չեն դրա կազմում և անգամ չեն բնակվում Քաջարանում կամ Կապանում։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելի վաղ հայտնել էր, որ օրինազանց աշխատակիցների և ԶՊՄԿ–ի հետ չառնչվող քաղաքացիների գործողությունների հետևանքով ընկերությունն օրական մոտ 400 մլն դրամի վնաս է կրել։

2024 թ. ընթացքում ՀՀ ամենախոշոր հարկատուն` ԶՊՄԿ–ն, 101 մլրդ 967 մլն դրամ հարկ է վճարել պետական բյուջե։

ԶՊՄԿ–ն աշխատակիցների գործադուլից հետո հրապարակել էր նրանց աշխատավարձերի չափը։ Այսպես, ԶՊՄԿ–ում հարստացուցիչ ֆաբրիկայի Ֆլոտատորի աշխատավարձը տատանվում է 399,470-594,099 դրամի սահմաններում, փականագործներինը` 329,918-580,003 դրամի սահմաններում, էլեկտրագազաեռակցողները ստանում են 359,856-609,491 դրամ աշխատավարձ։

ԶՊՄԿ–ի Հանքանյութի մանրացման և փոխադրման արտադրամասում կոնվեյերավարները ստանում են ամսական 450,090-480,060 դրամ աշխատավարձ, իսկ էլեկտրագազաեռակցողները` 362,789-614,809 դրամ աշխատավարձ։ Նշվում է, որ ծանր բեռնատարների վարորդների վարձատրությունը կատարվում է գործարքային համակարգով (կմ/երթ), սակայն միջին ամսական աշխատավարձը (ներառյալ հարկերը) 90 տոննա տեղափոխման դեպքում կազմում է 1,140,151 դրամ, 130 տոննայի դեպքում` 1,372,247 դրամ, 180 տոննա տեղափոխած աշխատակիցը ստանում է 1,672,215 դրամ աշխատավարձ։

Նշենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը 290 հազար դրամից մի փոքր ավելի է։