Վանաձորում աշակերտը քանոնով հարվածել է փոխտնօրենին. հայհոյանքներ, շշով ջուր լցնել միմյանց վրա (տեսանյութ)
ArmLur.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 18-ին խառնաշփոթ իրավիճակ է եղել Վանաձորի 7 հիմնական դպրոցում։
Լուսինե Աղաջանյանը, որը Վանաձորի Ա. Բակունցի անվան 7 հիմնական դպրոցի փոխտնօրենն է, ահազանգել է իրավապահներին ու հայտնել, որ դպրոցի 5 Ա դասարանի աշակերտ Ա. Պ-ն հաճախակի կոնֆլիկտներ է ունենում դպրոցի աշակերտների հետ։ Նա փետրվարի 12-ին վիճաբանել է համադասարանցի Գ. Շ․-ի հետ, որի ընթացքում շշով ջուր է լցրել վերջինիս վրա:
Արդյունքում մանկավարժական խորհրդի նիստում որոշվել է Ա. Պետրոսյանին վարքի համար տալ նկատողություն, որից հետո Ա. Պետրոսյանի նկատողությունը կարդալու համար հանձնաժողովի անդամներով մուտք են գործել դասարան։ Դրանից հետո Ա. Պետրոսյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել հանձնաժողովի հասցեին, վերցրել սեղանին դրված քանոնը, նետել փոխտնօրեն Լ. Աղաջանյանի վրա և վերջինիս հասցեին հնչեցրել հայհոյանք:
Դեպքով զբաղվում է Քննչական կոմիտեն։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն։
Մանրամասները՝ տեսանյութում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել