ԶՊՄԿ-ն վերադարձել է աշխատանքի
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ողջ թափով վերսկսել է աշխատանքը։ Հիշեցնենք, հունվարի 31-ին աշխատակիցների մի փոքր խումբ գործադուլ էր հայտարարել՝ 10 օրից ավելի կազմալուծելով կոմբինատի աշխատանքը։
Փետրվարի 11-ին ընկերությունը հայտարարեց, որ պայմանավորվածության են հանգել աշխատանքը վերսկսելու մասին։ Ընդ որում, թեև օրենքով ԶՊՄԿ ղեկավարությունը կարող էր կոշտ միջոցների դիմել, բայց հանուն իր աշխատակիցների բարեկեցության, որոշեց փոխզիջման գնալ՝ գործող արտոնություններն ավելացնելով։ Մասնավորապես, որոշվեց, որ ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20 %-ով, կբարելավվեն աշխատանքային պայմանները։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։
ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փետրվարի 17-ին հայտարարել է բաց մրցույթ, կընտրի նոր ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ։
Այս օրերին ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և կոմբինատի ղեկավար կազմը նաև շրջում է կոմբինատի տարածքով, հանդիպում աշխատակիցների հետ, գույքագրում դժգոհություններն ու խնդիրները, ուղիղ լսում մարդկանց՝ ԶՊՄԿ-ում աշխատանքային պրոցեսն ու պայմանների բարելավումն ավելի առարկայական ու արդյունավետ դարձնելու համար։
Կոմբինատը ՀՀ տնտեսության ողնաշարն է, և ԶՊՄԿ-ին հասցված հարվածն առաջին հերթին վնասում է Հայաստանի Հանրապետությանը։
Նարե Մանուկյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան