Շների ոհմակը 9-ամյա աղջկա է հոշոտել
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում. 9-ամյա աղջիկը մահացել է ագրեսիվ շների ոհմակի հարձակման հետևանքով, գրում են ռուսական ԶԼՄ–ները։
Նախնական տվյալներով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, կեսօրից հետո։ Հարձակման պահին երեխան շրջելիս է եղել Չապաևի փողոցի թիվ 35ա տան բակում։
Ստավրոպոլի երկրամասի ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովը մեկնաբանել է թափառող շների ոհմակի հարձակման դեպքը, որը հանգեցրել է փոքրիկ աղջկա մահվանը։ Նա նաև իր ցավակցությունն է հայտնել մահացած երեխայի հարազատներին։
«Դեպքի վայրում աշխատում են բոլոր ծառայությունները, այդ թվում՝ իրավապահները։ Կատարվում են քննչական գործողություններ։ Բոլոր հանգամանքները կպարզվեն»,– հայտնել է նա իր տելեգրամյան ալիքում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան