Կոտայքում 19-ամյա մի երիտասարդ դանակաhարված տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի շենքերից մեկի բակում դանակահարվելու հետևանքով «ձախ դաստակի հինգերորդ մատի հիմքի շրջանի կտրած-ծակած վերք, ձախ ականջի զույգ այտերի քերծվածքներ» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի և բաժնի պետի տեղակալ Մկրտչյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Սերգեյ Բ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության ծառայողներին Սերգեյ Բ․-ն դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել, և ձեռնարկվում են միջոցառումներ մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան