American Airlines-ի մարդատար Boeing-ն արտակարգ վայրէջք է կատարել Հռոմում՝ ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի պատճառով
American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Հռոմում՝ ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի պատճառով։ Ինքնաթիռը Նյու Յորքից Դելի էր ուղևորվում և օդում էր մի քանի ժամ, երբ անձնակազմը Կասպից ծովի օդային տարածքով անցնելու ժամանակ տագնապի ազդանշան է ուղարկել՝ հայտնելով «պայթուցիկ սարքի» հնարավոր առկայության մասին։ Ինքնաթիռը շրջվել է և փոխել ուղղությունը դեպի Հռոմ, բայց թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել ինքնաթիռում, դեռևս պարզ չէ, գրում է Bild-ը:
Իտալացի զինվորականները, իրենց հերթին, անմիջապես երկու Eurofighter կործանիչ են օդ բարձրացրել Տոսկանայի բազայից: Դրանք Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռն ուղեկցել են Հռոմի «Լեոնարդո դա Վինչի» օդանավակայան։ Վայրէջքից հետո բոլոր ուղևորները տարհանվել են, իսկ ինքնաթիռը մանրակրկիտ ստուգվել է։ Գործողությանը մասնակցել են հատուկ ծառայություններ, սակրավորներ, վարժեցված շներ, սակայն պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։
Հնդկաստան մեկնող ուղևորներին տեղավորվել են Հռոմի հյուրանոցներում, իսկ նրանք, ովքեր չեն ունեցել վավեր Շենգենյան վիզա, ստիպված են եղել օդանավակայանում սպասել հաջորդ թռիչքին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել