ԱՄՆ-ն սահմանել է արևային վահանակների ռեկորդ
2024 թվականին ԱՄՆ-ն ներդրել է ռեկորդային 338 միլիարդ դոլար էկոլոգիապես մաքուր էներգետիկայի ոլորտում, ընդ որում առաջատար դիրք է գրավել արևային էներգետիկան՝ ավելացվել է 49 ԳՎտ նոր հզորություն: Այժմ արևային և հողմային էներգիան ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի գրեթե քառորդը: Սակայն այս առաջընթացը բավարար չէ ածխաթթու գազի արտանետումների ընդհանուր մակարդակի նվազեցման համար. բնական գազի սպառումն աճել է 1,3 %-ով, ինչը հանգեցրել է արտանետումների, թեև ոչ մեծ, աճի:
Սպասվում է, որ էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկը կշարունակի աճել, հիմնականում՝ արհեստական ինտելեկտի և ամպային հաշվարկների համար տվյալների կենտրոնների ընդլայնման շնորհիվ:
Microsoft, Google և Amazon ընկերությունները փորձում են հոգ տանել էներգիայի աղբյուրների մասին՝ ներդրումներ կատարելով ատոմային էներգետիկայի և այլ «վերականգնվող» նախագծերի մեջ: Էներգիայի դեֆիցիտից խուսափելու համար տեխնոլոգիական ընկերությունները նաև ուսումնասիրում են էներգիայի ավելի «խելամիտ» օգտագործման հնարավորությունները: Հետազոտությունը ցույց է տվել, որ հաշվարկների ժամանակացույցի ճշգրտումը կարող է ազատել 76 գիգավատտ էներգիա, ինչը կազմում է պիկային պահանջարկի մոտ 10 %-ը:
Չնայած ռեկորդային ներդրումներին, ԱՄՆ-ն դեռևս ավելի քիչ է ծախսում մաքուր էներգիայի վրա, քան Չինաստանը, որը ներդնում է իր ՀՆԱ-ի 4,4 %-ը՝ համեմատած ամերիկյան 1,3 %-ի հետ:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան