Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Ucom-ի գլխավոր տնօրենը կիսվել է իր փորձով կիբերանվտանգության դասընթացի մասնակիցների հետ

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է կիբերանվտանգության կարևորության մասին՝ Armenia Peace Initiative-ի (API) կողմից՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) հետ համատեղ կազմակերպված վերապատրաստման ծրագրի շրջանակում։

Ինտերակտիվ քննարկման ընթացքում պարոն Յիրիկյանը խոսել է կիբերանվտանգության ոլորտում մարտահրավերների, բիզնեսը վտանգող սպառնալիքների և դրանց հնարավոր լուծումների մասին՝ կիսվելով հեռահաղորդակցության և բիզնեսի ոլորտում իր մեծ փորձով:

Անդրադառնալով դասընթացին՝ Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է կիբերանվտանգության դերի կարևորությունը թվային անվտանգության և բիզնեսի ամրության տեսակետից այսօրվա աշխարհում.

«21-րդ դարում կիբերանվտանգությունը հասկանալը ընտրության հարց չէ։ Դա պարտադիր պայման է և պատասխանատվության ցուցանիշ: Միայն մեր գիտելիքներն ամրապնդելով մենք կարող ենք դիմակայել թվային աշխարհի մարտահրավերներին և սպառնալիքներին: Ահա թե ինչու եմ ես իսկապես մեծ սիրով մասնակցում այս դասընթացին: Ես ուրախ եմ կիսվել իմ փորձով և պատկերացումներով հեռահաղորդակցության ոլորտում կիբերանվտանգության դերի մասին։  Ուզում եմ ընդգծել, որ Ucom-ը որպես հաճախորդակենտրոն ընկերություն՝ մեծ կարևորություն է տալիս կիբերանվտանգությանը՝ հուսալի ծառայություններ մատուցելու նպատակով»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Կիբերանվտանգությունը մշտական փոփոխություններ է ենթադրում, քանի որ հարձակման վեկտորներն անընդհատ փոփոխվում են։ Կիբերանվտանգության այս դասընթացի նպատակն է բարելավել առանցքային ընկերություններում, բանկերում, պետական ​​հաստատություններում և որոշ զգայուն պետական մարմիններում աշխատող մասնագետների կարողությունները, որպեսզի նրանք աստիճանաբար ձեռք բերեն անհրաժեշտ հմտությունները՝ դիմակայելու կիբեր սպառնալիքներին, որոնց պարբերաբար ենթարկվում են:

Դասընթացի շրջանակում մասնակիցները կաշխատեն սիմուլյացված միջավայրերում՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ և գործիքներ, ինչպիսիք են Debian-ը և Kali Linux-ը: Դասընթացավարներն են Սեբաստիան Բարգուիրջյանը, որը միջազգայնորեն հավաստագրված համակարգչային գիտության փորձագետ է և մասնագիտացած է կիբերանվտանգության ոլորտում, և Նիկոլյա Ռենարը, որը VMware vExpert & Microsoft Certified փորձագետ և մարզիչ է: Նրանց աշխատանքի մեթոդաբանությունը ներառում է կոնկրետ օրինակներ և գործնական վարժություններ, այդպիսով ուսուցումը դարձնելով ընդգրկուն և արդյունավետ:

Սեմինարը նշանակալից քայլ է կիբերանվտանգության խթանմանն ուղղված Ucom-ի ջանքերի շրջանակում՝ մասնակիցներին տրամադրելու թվային ենթակառուցվածքները պաշտպանելու նորագույն գիտելիքներով, գործիքներով և լավագույն փորձով:

Նշենք, որ 2023 թվականին Ucom-ը ստացել է ISO/IEC 27001 վկայականը, որը՝ հաստատում է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի չափանիշները։

Հայաստանի խաղաղության նախաձեռնություն

** Armenia Peace Initiative-ը (API) բարեգործական հիմնադրամ է, որը նպատակն է Հարավային Կովկասում խաղաղության խթանումը և անվտանգության ամրապնդմանը` տարածաշրջանի ժողովուրդների միջև բացության և երկխոսության ոգով: Լինելով ոչ քաղաքական և անկուսակցական կազմակերպություն՝ API-ն կոնկրետ գործողություններ է ձեռնարկում Հայաստանում մարդկային անվտանգության ամրապնդման համար: 2020 թվականին հիմնադրումից ի վեր API-ն իր փորձն ու ռեսուրսներն է ներդնում անվտանգության երեք ուղղություններով՝ տեղեկատվական և գիտելիքի անվտանգություն Հարավային Կովկասում, արդյունավետ հանրային դիվանագիտության հիմք; թվային անվտանգություն Հայաստանում; և հայ ժողովրդի քաղաքացիական անվտանգություն։ API-ն սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի և Հայաստանի պետական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ: