Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան
Զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում կհնչի թնդանոթի 3 կրակոց2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ալավերդիում Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով վերաքննիչ բողոքի քննությունըՈվ քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն Ասլանյան Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետըՍպորտը՝ որպես համագործակցության կամուրջ․ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի ընկերական խաղը Արմավիրի ոստիկանները հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպք են բացահայտելՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Ուժեղ Հայաստանը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից և կայացրած որոշումից. ՀայաՔվեՔանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամովՈւժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համարՄոտ է այն օրը, երբ Էջմիածինը կվերականգնի իր փառքը․ ամուր Եկեղեցի, ուժեղ հայրենիք Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը ձևավորվելիք խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն ՄարուքյանՌուբիոյի այցի առանձնահատկությունները. Սուրեն ՍարգսյանԻ՞նչ են մտածում հարցման մասնակիցները Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցի բերելու ծրագրի մասին. Ուժեղ Հայաստան Տաշիրի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. Սամվել Կարապետյանի կուսակցության ուժեղ հանրահավաքը` լուսանկարներով Լինե՛նք սկզբունքային և կատարենք հետևություններ. Արթուր ԴանիելյանՄիրզոյանն ու Ռուբիոն փոխըմբռնման հուշագիր կստորագրեն
Հասարակություն

Էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան դեռևս չի սպառվել. Պաշտոնական հայտարարություն

5 մարտի, 2025թ․ Երևան․ Անդրադառնալով վերջին օրերին հրատապություն ստացած և թեժ քննարկումներ առաջացնող թեմային, այն է՝ 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով էլեկտրամոբիլների ներմուծման քվոտայի սպառմանը, «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան» (ԱՊՆԱ) հայտնում է, որ ՀՀ Կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշմամբ սահմանված ամբողջական քվոտան սպառված չէ, և 2025 թ․ մարտի 2-ի դրությամբ հասանելի է մնում 2534 միավոր։

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ քաղաքացիներին հավանաբար թյուրիմացության մեջ է գցել լայն տարածում ստացած այն ձևակերպումը, որ քվոտան բաշխված է «ֆիզիկական» և «իրավաբանական» անձանց միջև, մինչդեռ ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշմամբ տարանջատվում են «պաշտոնական ներկայացուցիչներն» ու մնացած բոլոր տնտեսվարողները, այդ թվում՝ անհատ քաղաքացիները։

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվել էր, որ 2025թ. համար նախատեսված ընդհանուր քվոտայի 3000 մասնաբաժինը, կտրամադրվի բացառապես այն ընկերություններին, որոնք ներմուծումն իրականացնում են անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական կամ դիստրիբյուտորական պայմանագրերի շրջանակում։

Հետևելով Կառավարության որոշումով սահմանված ընթացակարգին՝ պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող ընկերությունները վերը հիշատակված մասնաբաժնից օգտվելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացրել են հետևյալ ապացույցները․

• Ավտոարտադրողի հետ կնքված պաշտոնական դիլերական կամ դիստրիբյուտորական պայմանագիր,

• Գործարանային երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման պայմանագիր,

• Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական կենտրոնների առկայություն։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, մանրամասն ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը և ստուգելով տեխնիկական սպասարկման կենտրոնների համապատասխանությունը, 0% ներմուծման մաքսատուրքի կիրառման իրավունք է շնորհել ԱՊՆԱ անդամ կամ գործընկեր հանդիսացող հետևյալ ընկերություններին․

• «Ավանգարդ» ՍՊԸ – Volvo

• «Անդրոն» ՓԲԸ – Neta • «Ավտո Գելրի» ՓԲԸ – IM Motors, SAIC Maxus

• «Ավտոհաուս» ՍՊԸ – Porsche • «Ի-Ավտո» ՍՊԸ – Hongqi, Bestune

• «Ի-Վի Մոթորս Գրուպ» ՍՊԸ – JAC

• «Ինտերքարս» ՍՊԸ – Aiqar, Dongfeng

• «Եվրոմոթորս» ՓԲԸ – BMW, Mini • «Կապիտալ Մոթորս» ՍՊԸ – Kia

• «ՎԳ Մոթորս» ՍՊԸ – Chery • «Մուրան ՍՊԸ» – Nissan, Geely, Zeekr

• «Սլավմոթորս» ՍՊԸ – Audi

• «Ֆորա Պրեմիում» ՍՊԸ – Jaguar, Land Rover

• «Էյ-Բի-Սի Ավտո» ՍՊԸ - Arcfox

• «Սի-Ար Ավտո» ՍՊԸ - Changan

Ընդ որում, Կառավարության որոշումը ենթադրում է, որ ցանկը կարող է համալրվել սահմանված պահանջներին համապատասխանող այլ ընկերություններով։

Հարկ ենք համարում ընդգծել, որ մամուլում և սոցցանցերում տարածվող այն պնդումները, թե վերը հիշատակված ընկերությունները ինչ-ինչ եղանակներով օգտվել են նաև քվոտայի մյուս մասնաբաժնից, իրականությանը համապատասխանել չեն կարող՝ հաշվի առնելով վերահսկողության այն մեխանիզմները, որոնք սահմանված են ՀՀ Կառավարության կողմից։

«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան» հետևողական է ինստիտուցիոնալ լուծումների ներդրման, բաց ու թափանցիկ հաղորդակցությանը ինչպես տնտեսվարողների միջև, այնպես էլ պետության և հասարակության մակարդակում։ Հիմնվելով նշված սկզբունքների վրա, ինչպես նաև առաջնորդվելով սպառողներին բարձր մակարդակի ծառայություններ մատուցելու ցանկությամբ՝ վերոնշյալ ընկերությունները մշտապես կատարում են խոշոր ներդրումներ, որպեսզի ստանան արտադրողների պաշտոնական հավատարմագրում, ինչպես նաև արդիականացնեն տեխնիկական սպասարկման կենտրոնները։

Պաշտոնական ներկայացուցիչներից գնումները ապահովում են բազմաթիվ առավելություններ, այդ թվում՝

• երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում (բոլոր նշված ընկերությունները իրենց հաճախորդներին տրամադրում են գործարանային երաշխիք, ծրագրային թարմացումներ, ընթացիկ տեխնիկական սպասարկում, ինչպես նաև արտադրողի հետ անմիջական կապ՝ ցանկացած խնդրի լուծման համար),

• վերադարձի և վերանորոգման երաշխիք (ներկայացուցիչները արտադրական թերությունների դեպքում անմիջապես հետ են կանչում մեքենաները՝ սպասարկման և անհրաժեշտ շտկումների համար)։