Ո՞ր ֆունկցիաներից է հրաժարվելու iPhone 17-ը
Ամբողջ աշխարհը գրաված iPhone-ը շարունակում է ցնցել բրենդի երկրպագուներին։
Բոլորովին վերջերս թողարկված iPhone 16-ի շուրջ առաջացած հետաքրքրությունը դեռ չմարած, արդեն հերթը iPhone 17-ինն է։
Apple ապրանքանիշն այս անգամ ևս կենտրոնացել է դիզայնի վրա։ Նոր iPhone 17-ն ունենալու է աներևակայելի բարակություն, սակայն այդ բարակության հաշվին
iPhone 17-ը կարող է զրկվել ներքին բարձրախոսից, գերստորածայնային տեսախցիկից և ֆիզիկական SIM քարտի բնիկից։
Համացանցում հրապարակված 3D-ռենդերները հաստատում են այն հանգամանքը, որ նոր iPhone-ը հրաժարվում է ներքին բարձրախոսից։
Նոր iPhone-ի տեսախցիկներից հեռացվելու է նաև 0,5x ռեժիմով լուսանկարելու հնարավորությունը, սակայն 1x և 2x տարբերակները լինելու են։
SIM քարտերից հրաժարվելը 2022 թվականից կարելի է ասել դարձել է «ավանդույթ» Apple ապրանքանիշի համար և առաջին այֆոնը, որը հնարավորություն է ունեցել առանց SIM քարտի աշխատելու, եղել է iPhone 14-ը։
Այսպիսով, Apple ապրանքանիշը մտադիր է iPhone 17 Air-ի բոլոր տարբերակներից հեռացնել SIM քարտի բնիկը։
iPhone 17-ի մասին հայտարարությունը հավանաբար կարվի սեպտեմբեր ամսին, ինչպես արվում է ավանդաբար, սակայն պատրա՞ստ են արդյոք iPhone-ի սիրահարները նոր փոփոխություններով բջջայինն օգատգործել, թե ոչ, դա միայն կպարզի ժամանակը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել