Հնդկաստանը կտրուկ արագացրել է արևային վահանակների ներդրումը
2024 թվականին Հնդկաստանում արևային վահանակների հզորության ներդրումը հասել է 25,2 ԳՎտ-ի: Դա եռապատիկ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը (8,3 ԳՎտ): Կարևոր դեր են խաղացել արևային էլեկտրակայանների նախագծերը, որոնք իրականացվում են ընդհանուր ցանցից սպառողներին էներգամատակարարում ապահովելու նպատակով. խոշոր կայանների բաժինը կազմել է արևային էներգետիկայում հզորության ներդրման 87 %-ը, մինչդեռ շենքերի տանիքներին տեղադրվող PV-մոդուլների բաժինը՝ 13 %։
Արդյունաբերության զարգացման տեմպերով առաջատար տարածաշրջաններ են երկրի արևմտյան հատվածում գտնվող երեք նահանգները՝ Ռաջաստանը, Գուջարաթը և Մահարաշտրան, որոնք ապահովել են արևային վահանակների ներդրման երկու երրորդը: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի արևային գեներացիան կազմել է գեներացնող հզորությունների աճի 73 %-ը՝ ներառյալ վերականգնվող էներգիայի բոլոր տեսակները, ինչպես նաև ատոմային և ջերմային էլեկտրակայանները:
Ատոմային և վերականգնվող էներգետիկայի զարգացումը Հնդկաստանին հնարավորություն կտա մինչև 2030 թվականը ցածր ածխածնային աղբյուրների հզորությունը հասցնել 500 ԳՎտ-ի: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այս նպատակը հայտարարել էր 2021 թվականին Գլազգոյում (COP26) կայացած կլիմայի վերաբերյալ միջազգային համաժողովի ժամանակ: Անցյալ տարվա արդյունքներով ցածր ածխածնային աղբյուրների ընդհանուր հզորությունը գերազանցել է 200 ԳՎտ-ը:
Այնուամենայնիվ, Հնդկաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ավելի քան 70 %-ը դեռևս ապահովում է ածուխը:
Ըստ Global Energy Monitor-ի տվյալների՝ 2024 թվականին երկրում շահագործման են հանձնվել 5,8 ԳՎտ հզորությամբ ածխային ջերմային էլեկտրակայաններ, ինչը երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է Չինաստանից հետո (30,5 ԳՎտ):
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան