Սիրելի կանայք առողջ եղեք, գեղեցիկ եղեք, մեր տղամարդկանց կյանքում ձեր ներկայությունը մեր կյանքը դարձնում է գեղեցիկ, հետաքրքիր. Մհեր Ավետիսյանի
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դարեր ի վեր հայ կինը միշտ ինքն իրեն նվիրել է իր ընտանիքին, իր երեխաներին, իր սիրելի ամուսնուն, իր ողջ կյանքն ապրելով իր սիրելիներին ծառայելու և նրանց կյանքը գեղեցկացնելու և թեթեվացնելու տրամաբանությամբ։
Եվ այսօր Մարտի 8-ի առիթով, հայտարարելով «մայրության և գեղեցկության մեկամսյակ», ուզում եմ կանանց մաղթել ամենակարևորը խաղաղություն, որպեսզի նրանց սիրելի տղամարդիկ միշտ լինեն իրենց կողքին և իրենց աշխատանքով և հոգատարությամբ փայփայեն իրենց սիրելի կանանց նրանց կյանքը դարձնելով հեքիաթ։
Բայց ուզում եմ նաև մեր սիրելի կանանց խնդրել, որպեսզի նրանք իրենց երեխաներին դաստիարակեն հայրենասեր, պատասխանատվության զգացումով դեպի սեփական պետությունը, որպեսզի այդ երեխաները կարողանան կառուցել անվտանգ, բարեկեցիկ և արդար Հայաստան։
Առողջ եղեք, գեղեցիկ եղեք, մեր տղամարդկանց կյանքում ձեր ներկայությունը մեր կյանքը դարձնում է գեղեցիկ, հետաքրքիր …
Աստված պահապան Ձեզ սիրելի կանայք։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027