Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում գյումրեցիների դեմ
Նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը բավական ուշագրավ է և իրականում այլ բանի մասին է վկայում։ Առաջին համարը քաղաքապետի թեկնածուն է՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը, երկրորդը՝ նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն է, ով Աննա Հակոբյանի ազգականն է։
Ցուցակում կան նաև քպական պատգամավորներ և այլ պաշտոնյաներ, սակայն ցուցակի վերին հորիզոնականներում։ Մարզպետ Դավիթ Առուշանյանը 99-րդն է, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը 98-րդը, պատգամավոր Կարեն Սարուխանյանը 97-րդ–ը։ Ցուցակում են նաև նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, պատգամավոր Էմմա Պալյանը, նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը, բայց նույնիսկ տեսականորեն նրանք շանս չունեն անցնել ավագանու կազմ։
ՔՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ Փաշինյանը բոլորովին այլ նպատակներ ունի։ Մասնավորապես, գործող իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով, վարչական ռեսուրսի կիրառմամբ, ոստիկանական բռնություններով, անգամ անհրաժեշտության դեպքում գումար բաժանելով փորձելու են ապահովել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը, և դրա համար է, որ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում չի խնայում ոչ միայն իր գլխավոր հակառակորդներին` 2-րդ, 3-րդ նախագահների հետ կապելով տարբեր թեկնածուների, այլև նույնիսկ իշխանությանը բավականին լոյալ «Եվրադաշինք»-ին և նրա թեկնածու Լևոն Բարսեղյանին։
Իրականում «Քաղպայմանագրում» անվստահություն Սարիկ Մինասյանի նկատմամբ կա նաև այսօր, և Մինասյանն ընդամենը հրապարակային ֆիգուր է, որի միջոցով էլ փորձում են ապահովել ՔՊ-ի հաղթանակը, դրանից հետո արդեն օրենքը գործի կդնեն, Սարիկ Մինասյանին որևէ բարձր և անշառ պաշտոնի կնշանակեն Երևանում, իսկ Գյումրիի քաղաքապետ կդառնա ցուցակում 2-րդ համարը զբաղեցնող Վահագն Մկրտչյանը։ Աննա Հակոբյանն ամեն ջանք փորձում է ներդնել իր ազգականին Գյումրիի քաղաքապետ դարձնելու համար, և Փաշինյանն էլ նրան հանգստացրել է, թե ընտրությունները Սարիկի դեմքով հաղթելուց հետո իրական քաղաքապետը կլինի հենց Վահագն Մկրտչյանը։ Ասում են` ՔՊ-ում հրաշալի հասկանում են այս կոնֆիգուրացիան, բայց առայժմ որևէ կերպ չեն բարձրաձայնում իրենց իրական մտադրությունները։
Աննա Ջամալյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027