Լուսաբացին 34-ամյա կին է ձերբակալվել իր մեքենայով Բաղրամյան պողոտայից
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մարտի 6-ին, ժամը 06։35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Երևանի Բաղրամյան պողոտայում ձերբակալվել և իր վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Արաբկիրի բաժին է տեղափոխվել Նորք-Մարաշի բնակիչ 34-ամյա մի կին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման` մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, որի ընդհանուր քաշը 125 գրամ էր:
Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում շարունակելով իրացնել օպերատիվ տվյալները` նույն օրը, ժամը 13։55-ին, մաքսանենգ ճանապարհով Հայաստան ապօրինի թմրամիջոց տեղափոխելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում, բնակության վայրի մոտ, իրավապահները ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 45-ամյա մի օտարերկրացու:
Անձնական խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող 2,36 գրամ զանգվածով փաթեթ, «Մեթադոն» տեսակի 25 դեղահաբ և բյուրեղանման հետքերով ապակյա երկու գլանակ:
Երկուսն էլ ձերբակալվել են։
Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 34-ամյա կնոջ բնակության վայրում. հայտնաբերվել է 21,3 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, ապակյա հինգ գլանակ և լիրիկա տեսակի հոգեմետ 12 դեղահաբ»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027