Forbes-ի վարկանիշ. Պլեխանովի համալսարանը ՌԴ լավագույն բուհերի 5-յակում է. հարցում գործատուների շրջանում
Forbes Education-ը պարզել է, թե ռուսական որ բուհերի դիպլոմներն են առավել վստահություն ներշնչում առաջատար ընկերությունների շրջանում, և կազմել աշխատաշուկայում լավագույն հեղինակություն ունեցող բուհերի վարկանիշը։
Հարցմանը ներառվել են Ռուսաստանի 20 առաջատար բուհեր, իսկ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանը լավագույն հնգյակում զբաղեցրել է 5-րդ տեղը։ Բուհի կրթության որակն ընդգծել է հարցված ընկերությունների ավելի քան 40%-ը։
Նշենք, որ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղն արդեն 23 տարի է, ինչ բարձր որակավորում ունեցող մասնագետներ է պատրաստում։
«Պլեխանովի համալսարանի շրջանավարտը կիրառական գիտելիքներով և հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետ է։ Վարկանիշի արդյունքները հաստատում են մեր ռազմավարության արդյունավետությունն ու մեր շրջանավարտների լայն պահանջարկն աշխատաշուկայում»,- նշել է Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Իվան Լոբանովը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027