Սկիզբը՝ Տավուշից. ծառայություններից կկարողանան օգտվել նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
2025 թվականի ընթացքում Team Telecom Armenia-ն նախատեսում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացում իրականացնել Երևանում, մարզերում և միջպետական ճանապարհներին: Այս գործընթացը զգալիորեն կընդլայնի ցանցի ծածկույթը, կբարձրացնի բջջային ինտերնետի արագությունը և ցանցի թողունակությունը՝ բնակչության ավելի լայն շրջանակներին թույլ տալով օգտվել Team-ի ծառայություններից նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներ։
«Այս տարի մեր ռեսուրսներն ու ուշադրությունը կենտրոնացնելու ենք բջջային ցանցի արդիականացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով շեշտակի լավացնել ծառայությունների որակը։ Հավակնոտ այս նախագիծն իրականություն է դառնում նաև շնորհիվ մեր NGN օպտիկամանրաթելային ցանցի, որը բջջային կայաններն իրար է կապում հուսալի, անվտանգ ու գերարագ ստորգետնյա ենթակառուցվածքով»,-նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Առաջին փուլով բջջային ցանցը վերազինվելու է Տավուշի մարզի բոլոր բնակավայրերում։ Այստեղ ընկերությունը 30 %-ով կավելացնի բազային կայանների քանակը, նոր տեխնոլոգիաներ կներդնի արդեն իսկ գործող կայաններում, ինչը էապես կբարձրացնի թե՛ ձայնային, թե՛ ինտերնետ ծառայությունների որակը:
Այնուհետև կատարվելու են միջպետական ճանապարհների բջջային ծածկույթի ընդլայնման աշխատանքները. այդ ուղիներով երթևեկելիս Team-ի բաժանորդներն ապահովված կլինեն էլ ավելի արագ ու կայուն կապով:
Հաջորդիվ մեկնարկելու են 4G ծածկույթի բարելավման և 5G ցանցի գործարկման ծավալուն աշխատանքները Երևանում: Team-ը բջջային ցանցը կվերազինի նաև այլ մարզերում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»