Պրակտիկայում ընտրախախտումների աղետալի ավանդույթը շարունակում է գործել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին անկախ դիտորդի կարգավիճակով հանդես գալու որոշում է կայացրել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» և «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ների հետ միասին: Նպատակն ընտրական գործընթացի ամբողջական իրավական վերահսկողություն իրականացնելն է։ «ՀայաՔվեն» որոշում է կայացրել մաս չկազմել որևէ քաղաքական ուժի կամ դաշինքի նախընտրական ցուցակի, չներգրավվել քարոզչական աշխատանքներում:
Երեք կազմակերպությունները, միավորելով ուժերը, այս կերպ ռեսուրսների համատեղման միտում ունեն, բացի դա, այս պարագայում օրենսդրությունն ավելի լայն հնարավորություններ է տալիս դիտորդական առաքելություն անցկացնելու իմաստով:
«ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը շեշտում է՝ նախկինում արձանագրված բազմաթիվ ընտրախախտումները՝ և՛ 2021 թ. համապետական, և՛ 2023 թ. Երևանի ավագանու ընտրություններին, հիմք են տալիս ենթադրելու, որ պրակտիկայում ընտրախախտումների աղետալի ավանդույթը շարունակում է գործել։ Ուստի, դիտորդական առաքելության նպատակն է երաշխավորել մեր քաղաքացիներին, որ նրանց ձայնը չի կորելու, և այն նշանակություն ունի, որովհետև, ցավոք, ընտրական գործընթացն ունի բազմաթիվ զարտուղիներ՝ քաղաքացու իրական քվեն աղավաղելու։
Գյումրու 82 և Փարաքարի 16 ընտրատեղամասերում ներկա են լինելու դիտորդական այս առաքելության մեկ կամ երկու դիտորդ, մեկական գրասենյակներ են գործելու Էջմիածնում և Գյումրիում, որտեղ քաղաքացիները կարող են դիմել իրենց իրավունքի ոտնահարման պարագայում: Բացի դա, գործելու է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման թեժ գիծը 033978281 հեռախոսահամարով:
Դիտորդները հանձն են առնում պաշտպանել քաղաքացիների իրավունքները՝ կոչ անելով նրանց ակտիվորեն մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...