Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով

Ֆասթ Բանկը 2024թ․-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով։ Նախորդ տարի Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 276 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 136%-ով (բացարձակ աճը՝ 159 մլրդ ՀՀ դրամ): Համախառն վարկային պորտֆելը հասել է 221 մլրդ ՀՀ դրամի՝ ավելանալով 147% (բացարձակ աճը 131 մլրդ ՀՀ դրամ), որից 39%-ը՝ սպառողական, 28%-ը՝ hիփոթեքային, 30%-ը՝ կորպորատիվ և 3%-ը՝ լիզինգ։

Ֆասթ Բանկում դրական ցուցանիշ է արձանագրվել նաև ավանդային պորտֆելում, նախորդ տարի Բանկում ներգրավված ավանդներն աճել են 330%-ով և կազմել 147 մլրդ ՀՀ դրամ (բացարձակ աճը՝ 113 մլրդ ՀՀ դրամ), ինչը վերահաստատում է Ֆասթ Բանկի վստահելիությունը։ 

Սրան զուգահեռ, 229%-ով աճել են Բանկի պարտավորությունները՝ կազմելով 207 մլրդ ՀՀ դրամ (բացարձակ աճը՝ 144 մլրդ ՀՀ դրամ)։ 2024 թվականին Բանկի պարտատոմսերը կազմել են 13 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 129%-ով (բացարձակ աճը՝ 7 մլրդ ՀՀ դրամ)։ 

Նախորդ տարում Ֆասթ Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 69 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 28% (բացարձակ աճը՝ 15 մլրդ ՀՀ դրամ), իսկ Բանկի ընդhանուր շահույթը կազմել է 5 մլրդ ՀՀ դրամ։

Ֆասթ Բանկն առաջնորդվում է հաճախորդակենտրոն քաղաքականությամբ, ըստ այդմ՝ նախորդ տարում վերաբրենդավորել է 31 մասնաճյուղ, բացել է երկու մասնաճյուղ. Երևան քաղաքում` «Հին Նորքը» և Գյումրիում` «Անի» մասնաճյուղը։

Ըստ staff.am-ի ՀՀ աշխատաշուկա 2024 զեկույցի՝ Ֆասթ Բանկը ֆինանսաբանկային ոլորտի ամենախոշոր և ամենաակտիվ գործատուների առաջին հորիզոնականում է, Բանկում աշխատում են  հազարից ավելի մասնագետներ։

Հավելենք նաև, որ 30%-ով աճել է Ֆասթ Բանկի կողմից ՀՀ պետական բյուջե գանձվող հարկը՝ հասնելով 4 մլրդ ՀՀ դրամի։ ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Ֆասթ Բանկը 74-րդ հորիզոնականում է։

Ֆասթ Բանկը, ֆինանսական դրական ցուցանիշներին զուգահեռ, նախորդ տարում մեծացրել է աջակցությունն ուղղված Հայաստանի սոցիալ-մշակութային ոլորտին։ Ֆասթ Բանկի օժանդակությամբ կայացել են բազում բարեգործական համերգներ, շախմատի միջազգային մրցաշար, Բանկը թևակցել է դասական համերգների իրականացմանը, ներդրումներ է կատարել Հայաստանի մշակութային վայրերի՝ հատկապես թատրոնների ենթակառուցվածքների արդիականացման մեջ և այլն։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Ի դեպ, Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքէջով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։