Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Մարտի 26-ին և 27-ին հնարավորություն ունեք ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա համերգին

Բազմիցս առիթ ենք ունեցել ձեզ պատմելու 2019 թ.-ին հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի մասին: Այն իր շուրջ է համախմբում տաղանդավոր հայ երեխաներին, բացահայտում նրանց ներուժը և օգնում նվաճել նորանոր բեմեր ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի տարբեր անկյուններում: Հիմնադրամի կրթաթոշակառուները հաղթանակներ են գրանցում միջազգային մրցույթների ժամանակ՝ ոչ միայն բարձր պահելով Հայաստանի անունն ու պատիվը, այլ օրինակ դառնալով իրենց հասակակիցների համար, նրանց վարակելով՝ կրթությամբ բոլոր հնարավոր դռները բացելու կարգախոս դարձած գաղափարով: Հիմնադրամն իր գործունեությամբ ձևավորում է Հայաստանի դասական երաժշտության ապագան:

Մի քանի նպատակ է հետապնդում այն. կրթություն և զարգացում, միջազգային համագործակցություն, հասարակական ներգրավվածություն և սա ամենը չէ: Շարունակական կրթությունը՝ վարպետաց դասերի, դասախոսությունների և միջազգային ծրագրերի ու աշխարհի առաջատար երաժշտական ակադեմիաների միջոցով, հնարավորություն է տալիս պատանի երաժիշտներին ճաշակ ձևավորել, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և կատարելագործվել: Պատկերացնել կարելի է միայն նրանց ոգևորվածությունը, երբ հայտնվում են աշխարհի ամենահայտնի բեմերում և հերթական անգամ բարձր պահում մեր երկրի պատիվը, ցույց տալիս աշխարհին, որ մեր պետության համար կարևոր է պատանիների որակյալ կրթությունը նաև դասական երաժշտության ասպարեզում: Կրթված պատանիները Հայաստանի դեսպաններն են աշխարհի բոլոր պետություններում: Մի քանի հրապարակումներով հնարավոր չի լինի պատմել հիմնադրամի մասին, ուստի առաջարկում ենք մեր ընթերցողներին այցելել նրա պաշտոնական կայք և տեսնել, թե տարիներ ի վեր ինչ գործունեություն է ծավալել այն և, ի վերջո, համոզվել, թե որքան տաղանդավոր երեխաներ են ապրում մեր երկրում:

Ի դեպ, հիմնադրամի կրթաթոշակառուները որոշակի իմաստով իրենց հաշվետու են համարում հանրության՝ իրենց հանդիսատեսի առջև: Հաշվետվության յուրօրինակ ու կարևոր դրսևորում են համերգները, միջոցառումները: Մարտի 26-ին և 27-ին ժամը 19:30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում հանդիսատեսը հնարավորություն կունենա ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2024 թ.-ի կրթաթոշակառուների գալա համերգին: Երեկոյի ընթացքում պատանի երաժիշտները կկատարեն հայտնի և սիրված կոմպոզիտորների ստեղծագործությունները: Հանդիսատեսը, վստահաբար, ներկա կգտնվի որակյալ, ոգեշնչող, ապագայի հանդեպ հույս պարունակող միջոցառման: Սրանք կարևոր դիտարկումներ են, քանի որ հաճախ ենք լսում դժգոհություններ, որ անճաշակ երաժշտությունը կլանել է որակյալին: Իսկ ոգեշնչման և հույսի տեսանկյունից արդյոք կարո՞ղ ենք էլ ավելի լավ օրինակներ ունենալ, քան մեր տաղանդավոր պատանիներն են:

Առնո Բաբաջանյան համերգասրահից, tomsarkgh.am-ից և ticketon.am-ից տոմսեր ձեռք բերելով և այս հրաշալի համերգին ներկա գտնվելով՝ հանդիսատեսը ևս իր լուման կունենա տաղանդավոր երաժիշտների համար ճանապարհ հարթելու գործում:

Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի հիմնադրամի երաժիշտների համար իրականացվող կրթական ծրագրերի իրագործմանը՝ բացելով նոր դռներ և հնարավորություններ տաղանդավոր երեխաների մասնագիտական առաջընթացի ապահովման և նպատակների իրականացման համար:

Ցանկացած լավ գաղափար մեր օրերում շատ բարդ կլինի կյանքի կոչել առանց գործընկերների: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողքին կանգնած նրա գործընկերները ևս հավատում են այն գաղափարներին ու նպատակներին, որոնց կրողն են մեր պատանի երաժիշտները և նրանց այս կարևոր՝ շարունակական կրթության ճանապարհին միայնակ չեն թողնում: Առանց նրանց աջակցության՝ անասելի բարդ կլիներ կյանքի կոչել հիմնադրամի ծրագրերը: