Եվրոպայում էլեկտրաէներգիայի գինն ընկել է զրոյից ցածր
Պարզ և արևոտ եղանակը նպաստել է արևային էներգիայի արտադրության աճին Եվրոպայի որոշ մասերում։ Սա հանգեցրել է նրան, որ էլեկտրաէներգիայի գները երկար ժամանակահատվածներում, մոտավորապես կեսօրին, ընկել են զրոյից ցածր, գրում է Bloomberg-ը։ Մարտի 19-ին Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Լեհաստանում էլեկտրաէներգիայի գները բացասական են եղել չորս ժամվա ընթացքում։
Գերմանիայում արևային էներգիայի արտադրության գագաթնակետը, ըստ գործակալության տվյալների, հասել է գրեթե 44 ԳՎտ-ի, ինչը մոտ է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին։ Ֆրանսիայում արևային էներգիայի արտադրությունը նախորդ օրը աճել է մինչև 16,6 ԳՎտ, վկայում են RTE ցանցի օպերատորի տվյալները։
Ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ Գերմանիայում էլեկտրաէներգիայի գները 2025 թվականի առաջին առևտրային օրը ընկել են զրոյից ցածր։ Հունվարի 2-ի գիշերը հողմային էներգիայի արտադրությունը հասել է 40 ԳՎտ-ի, ինչը զգալիորեն գերազանցել է պահանջարկը։
Էլեկտրաէներգիայի բացասական գները աճել են այս տարվա մարտին՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, քանի որ ցանց է մտնում ավելի շատ արևային էներգիա, որը գերազանցում է պահանջարկը։
Եվրոպայի ցանցային ենթակառուցվածքը չի կարողանում կլանել լրացուցիչ արևային էներգիա։ Սա, գրում է գործակալությունը, կարող է հանգեցնել բացասական գների ժամանակահատվածների աճի՝ հունիս և հուլիս ամիսներին արևային էներգիայի գագաթնակետային արտադրության ժամանակ, ինչպես նաև` հաջորդ տարի։
Վերջին տարիներին Եվրոպայում նկատվել է արևային էներգիայի արտադրության աճ՝ բնական գազի գների աճի և արևային վահանակների ծախսերի նվազման պատճառով։ Գերմանիան նախատեսում է այս տարի ավելացնել ռեկորդային 17 ԳՎտ արևային էներգիա և շարունակել ավելացնել տարեկան հզորությունները` առնվազն մինչև 2030 թվականը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027