Ալավերդին հոսանքազրկվել, ձյան մեջ կորել է, մի հատ էլ երկրաշարժ է եղել․ ի՞նչ իրավիճակ է Լոռիում
Այսօր երկրաշարժ էր գրանցվել Լոռու մարզում, Սպիտակ քաղաքից 8 կմ դեպի հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժից բացի մարզում նաև առատ ձյուն է տեղացել, և ինչպես MediaHub-ին փոխանցեցին՝ Լոռիում վիճակն ուղղակի աննկարագրելի է։
Ձնածածկույթը տեղ-տեղ հասել է մինչև 30 սմ, ինչի հետևանքով ստեղծվել է բավականին բարդ արտակարգ իրավիճակ։
«Այս ամենից բացի՝ երեկ ուշ երեկոյան էլեկտրամատակարարման մասսայական վթարներ են արձանագրվել Ալավերդիում, Օձունում, Այգեհատում, Արդվիում, Հագվիում։ Երկրաշարժից հետո տարածաշրջանն ամբողջությամբ հոսանքազրկված է։ Ենթադրվում է, որ Վանաձորի և Ալավերդիի հարակից հատվածում բարձրավոլտ աշտարակ է ընկել։ Պատկերն անմխիթար է նաև ներքին ցանցերում։ Թաց, ծանր ձյան հետևանքով բազմաթիվ ընկած էլեկտրասյուներ կան»,- ահազանգում է մարզի բնակիչներից մեկը:
Առավոտյան Ալավերդիում մարդիկ խուճապի են մատնվել, տեղ-տեղ հոսանքազրկումը պահպանվել է, ինչի հետևանքով նաև դպրոցների ջեռուցումն անջատված է եղել:
«Մարդիկ շատերը չեն գնացել աշխատանքի, երեխաներին էլ չեն ուղարկել դպրոց, դե արձակուրդներ են սկսվում, իսկ այս իրավիճակում անգամ վտանգավոր էր ուղարկել։ Քաղաքում անոմալ իրավիճակ էր գիշերը, առավոտյան էլ խուճապ»,- նշեց ալավերդցի մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ դպրոցներում առավոտյան հոսանք չի եղել, սակայն, աշխատանքներ տարվում են, անգամ գիշերը այդ ուժեղ ձյան ժամանակ աշխատանքներ տարվել են, որ հոսանքազրկումից հանեն քաղաքները, սակայն, ուժեղ երկրաշարժից ծառեր են ընկել, վնասվել են լարերը, և կրկին հոսանքազրկել քաղաքները։
«Անգամ հեռախոսակապ չկար, չէինք կարողանում զանգել իրար, շատերի մոտ էլ հեռախոսն անջատվել էր չլիցքավորելու պատճառով։ Աշխատանքները շարունակվում են, որ Ալավերդին հոսանքազրկումից հանեն, որովհետև կան թաղամասեր, որտեղ դեռ հոսանքազրկված են բնակելի շենքերը։ Կարծես մեր գլխին գալովի է»,- նեղսրտեց նա։
Մեր զրուցակիցը հիշեցրեց անցյալ տարվա ջրհեղեղները Լոռու մարզում և շարունակեց նեղսրտել՝ միշտ Լոռու ու Տավուշի մարզերն են ամենից շատ տուժում։
«Ջրհեղեղ եղավ, քաղաքները ավիրվեցին, երկրաշարժը դարձել է սովորական երևույթ՝ գրեթե ամեն ամիս երկրաշարժներ են լինում... մի ձյուն ա գալիս, հոսանքազրկվում են քաղաքները, արդեն չենք հասկանում՝ ի՞նչ է կատարվում մեր մարզում, ինչո՞ւ հենց մեր մարզը»,- նշեց նա։
Մարիաննա Արամյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027