Ինչպիսի թափանցիկ ակնարկ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյանական կառավարության անդամներից մեկը ֆեյսբուքյան գրառում է արել և մասնավորաբար ասել հետևյալը. «Շատ կարևոր է, որ ժողովուրդը իր իշխանությունը ընտրություններով տա մարդկանց, կուսակցությունների, որոնցից ցանկացած պահի կարող է հետ վերցնել իր իշխանությունը»:
Ճիշտ է ասում, նրա հետ միանգամայն համամիտ ենք: Բայց ստացվում է, որ սույն նախարարը ակամա ասել է, որ սխալ է արել ժողովուրդը՝ ընտրելով ՔՊ-ին, և որ այլևս նման սխալ չանի: Չէ՞ որ հենց ՔՊ-ն է հնարավոր ու անհնար մեթոդներով սոսնձված մնացել աթոռներին, չնայած երկիրն ու բանակը խայտառակ պարտության են տարել, չնայած Արցախն են ուրացել ու հանձնել, չնայած երկիրն ու ժողովրդին տարան ու տանում են ծանրագույն աղետների ու փորձությունների...
Ավելին, նույնիսկ ՏԻՄ ընտրություններում, երբ ՔՊ-ն ու իր թեկնածուները մերժվում են ու պարտվում, Փաշինյանի իշխանությունը ռեպրեսիվ միջոցներով, տարբեր մանիպուլ յացիաներով ամեն ինչ անում է այդ «սխալն ուղղելու» համար: Դա այնքան հաճախակի է դրսևորվել, որ նույնիսկ հատ-հատ նորից հիշեցնել չարժե:
Մի խոսքով, ՔՊ-ն, նույնն է, թե՝ Փաշինյանը, ամեն կերպ ու ամեն գնով կառչած է իշխանությանը, այն կարգի է կառչած, որ ոչ մի դեպքում, ոչ մի ընտրության պարագայում, եթե անգամ 0 ձայն ստանա, չի պատրաստվում հեռանալ:
Այնպես որ, կարկառուն քպականը շատ թափանցիկ հասկացրել է մեր ընտրողներին, թե ինչու չի կարելի ընտրել ՔՊ-ին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...