Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Շառլ Ազնավուրի կյանքը՝ երաժշտության ու պոեզիայի միջոցով․ բեմում Երեւանի կամերային թատրոնն էր․ թատերական միջոցառումների հովանավորը ԶՊՄԿ-ն է

Կապանի թատրոնի բեմում նախօրեին երաժշտական-վավերագրական ներկայացում էր՝ նվիրված աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի կյանքին ու ստեղծագործությանը։ Երեւանի կամերային թատրոնը կապանցի հանդիսատեսի դատին հանձնեց «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի եւ երաժշտության միջով» պիեսը։

«Փորձեցինք ներկայացնել Ազնավուրի անցած ճանապարհը, թե ինչ դժվարություններով նա հասավ ճանաչման, որով հիմա հպարտանում ենք»,-նշեց պիեսի բեմադրիչ Դավիթ Աբրահամյանը։

«Թատրոնում նստած էի, երբ մոտեցավ Լուսինե Երջանկյանն ու հարցրեց՝ կարո՞ղ է Շառլ Ազնավուր ուզենաս խաղաս, ասի՝ հա, ինչո՞ւ ոչ։ Մի քանի օր հետո սկսեց եռուզեռն ու ստացվեց»,-ասաց Ազնավուրի դերակատար Ներսես Մարկոսյանը։









Ներկայացման մեջ անդրադարձ է կատարվում Շառլ Ազնավուրի ներքին ապրումներին, նրա պայքարին, կարեւորվում է սերը։ Դերակատարները բեմում կատարում են Շառլ Ազնավուրի երգերը։ «Փորձեցինք ներկայացնել նաեւ ոչ ճանաչված երգերը։ Ազնավուրը կատարել է, բայց այդքան էլ հայտնի չէր հասարակությանը»,-նշեց Դավիթը։

Վերջինս նաեւ մարմանվորել էր 2-րդ Ազնավուրին, որպեսզի ներկայացնի վերջինիս որպես պոետ ու փիլիսոփա, իսկ Ներսես Մարկոսյանը հիմնականում կերտել էր աշխարհահռչակ արտիստին որպես երգիչ։

Կապանցի հանդիսատեսը զգաց ու հուզվեց՝ ասում են կամերայինի դերասանները։ «Մի կին լացում էր «Լա բոհեմ»-ի երգի տակ։ Ուրեմն հասանք նպատակին, մարդիկ հիշեցին իրենց կյանքի սերերին»,-ասաց Դավիթ Աբրահամյանը։ Ի դեպ, նշենք, որ ներկայացումը «Արտավազդ-2025» մրցանակաբաշխության «Լավագույն կամերային ներկայացում» անվանակարգի հավակնորդ է, իսկ Ազնավուրի կերպարը մարմնավորված Ներսես Մարկոսյանը հավակնում է «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգին։

«Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի եւ երաժշտության միջով» բեմադրությանը ներկա էին նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ ու ուժային կառույցների ղեկավարները։







Հիշեցնենք, որ Կապանում շարունակվում է կամերային ներկայացումների փառատոնը, որին մարտի 27-ին հաջորդելու է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը։ Փառատոնն ու մրցանակաբաշխությունը նվիրված են Կապանի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի 90-ամյա հոբելյանին։ Փառատոնը բացվել է Կապանի թատրոնի «Կրքոտ սիրահարը» նոր բեմադրությամբ։ Թատերասեր հասարակությանը իրենց բեմադրություններն են ներկայացրել Գյումրու դրամատիկական թատրոնը՝ «Խելահեղ Seance»-ը, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը՝ «Եվ եղավ սեր»-ը։ Թատերական միջոցառումների հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը հատկացրել է 30 մլն դրամ։