Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Մարտի 20-ին սկսված կրակոցների համեմատ անցած գիշեր Խնածախում հանգիստ է եղել, 2 անգամ են կրակել

«Նախորդ օրերի համեմատ գիշերը Խնածախում համեմատ ավելի հանգիստ է եղել։ Ադրբեջանցիները կրակել են 2 անգամ, ձայները լսվել է խորքից»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը՝ վստահեցնելով, որ մարտի 20-ից հետո ավելի ինտենսիվ դարձած կրակոցների համեմատ մարտի 26-ի լույս  27-ի գիշերը Խնածախում համեմատաբար հանգիստ է եղել։ 

Գյուղի բնակիչները մտահոգված են ՊՆ հաղորդագրություններից։ Ադրբեջանցիները խախտում են հրադադարի պահպանման ռեժիմը, մեղադրում են հայկական կողմին, իսկ մեր ռազմական գերատեսչությունն այդ մասին լռում է։

«Ես կարդացել եմ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, և առաջարկում եմ պարոն Պապիկյանին՝ գա ու մեկ գիշեր ապրի Խնածախում, միայն էդ դեպքում կհասականա՝ ՀՀ պետական սահմա՞նն են թիրախավորում, թե՞ օդ են կրակում։ «Տրանսիրներով» կրակում են գիշերը, ուղղությունը մեր խաչն է, որ գտնվում է բարձունքի վրա»,- ասաց Խնածախի տարեց բնակիչը։ 

Սյունիքի մարզի Խնածախը նախքան առաջնագիծ դառնալը, ապահով էր, քանի որ թիկունքում Արցախի Քաշաթաղի շրջանն էր։ 2021-ի օգոստոսից Գորիս համայնքի Խնածախը, Խոզնավարը, Արավուսն ու մի շարք բնակավայրեր հայտնվեցին Ադրբեջանի հետ շփման գծում։ Իսկ 2022 թվականի երկօրյա ռազմական գործողություններից հետո՝ նույն ճակատագրին արժանացան Վերիշենն ու Կալերը, Կապան համայնքի մի շարք բնակավայրեր, ռազմավարական նշանակության ճանապարհներ։ Դիտարկման տակ հայտնվեց Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքը, Արարատի մարզի Երասխն ու հարևան բնակավայրերը։ Սահմանազատումից հետո՝ Տավուշի մարզի հարավային գյուղերը։ 

«Մարտի 20-ից հետո ամեն գիշեր կրակում են։ Ամենաշատ խախտումը եղել է մարտի 21-ին, խփել են ավտոմատով, ՊԿ-ով և ՌՊԿ-ով: Չկա էդպիսի մի գիշեր, որ չկրակեն։ Մենք սադրանքի չենք տրվում, չենք պատասխանում, որ մենք էլ կրակենք՝ իրենք ավելի մեծ զենքերով կխփեն»,- վստահեցրեց Արցախյան առաջին պատերազմի մասնակիցը։ 

Նա իր մտահոգությունը հայտնեց, որ Խնածախն օր օրի դատարկվում է։ Հատկապես երիտասարդ ընտանիքները հեռանում են իրենց երեխաների անվտանգության համար։

«Կրակոցների տակ երեխա պահել կլինի՞։ Գյուղը դատարկվում է, սրա մասին մտածող չկա, մի քանի ջահել են մնացել, նրանց ցավը տանեմ, դիրքերն իրենք են պահում»։  

Այսքանով հանդերձ, մեր զրուցակիցն ասաց, որ Խնածախում ու սահմանապահ մյուս բնակավայրերում ադրբեջանական կրակոցներից խուճապ չկա, քանի դեռ բնակելի հատվածը չի թիրախավորվում։  

«Աստված չանի բանը դրան հասնի։ Եթե հանկարծ մի տուն, մի գոմ կամ մի մեքենայի վրա կրակեն՝ էստեղ ոչ մեկ չի մնա»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան