Զինապարտ քաղաքացիների ծանուցումները կկատարվեն նոր ընթացակարգով․ ինչ է հայտնի
Հայաստանում զինապարտ քաղաքացիների ծանուցումները 2025 թվականի ապրիլի 1-ից կկատարվեն նոր ընթացակարգով, որն ապահովում է ավելի հասանելի և ապահով ծանուցման մեխանիզմ։
Նախ քաղաքացուն կուղարկվի ծանուցում, որը հասանելի կլինի ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում։ Կայքի «անհատական ծանուցումներ» բաժնում անհրաժեշտ է նույնականանալ «Ես եմ» թվային հարթակի միջոցով և ստուգել ծանուցման առկայությունը։
Եթե քաղաքացին 5 օրվա ընթացքում չի ծանոթանում ծանուցմանը, ապա «Հայփոստ» ազգային օպերատորի միջոցով կուղարկվի դրա թղթային տարբերակը՝ քաղաքացու հաշվառման հասցեին։
Եթե այս եղանակով նույնպես հնարավոր չլինի ծանուցել, ապա այն կհրապարակվի azdarar.am կայքում՝ «պետական լիազոր մարմնի կողմից ծանուցումներ» բաժնում, որտեղ քաղաքացին կարող է գտնել իրեն առնչվող տեղեկատվությունը։ Այս դեպքում ծանուցումը կհամարվի պատշաճ իրականացված 10-րդ օրը։
Զինկոմիսարիատ չներկայանալու դեպքում քաղաքացին օրենքով նախատեսված կարգով կենթարկվի պատասխանատվության։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027