Fast Shift-ը ներկայացրել է WalletX դրամապանակը՝ բլոկչեյն տեխնոլոգիայով
«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը թողարկել է բլոկչեյն տեխնոլոգիայով «WalletX» էլեկտրոնային դրամապանակը՝ ստեղծելով վճարումների նոր մշակույթ Հայաստանում։
Բլոկչեյն տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ապահով, թափանցիկ և չկեղծվող գործարքներ իրականացնել և պաշտպանում է տվյալներն արտահոսքից։ Սա արագ և անվտանգ գործիք է, որ կիրառվում է վճարումների և տվյալների փոխանակման լավագույն փորձառություն ապահովելու համար։
«Fast Shift» հավելվածի գլխավոր էջում կարելի է տեսնել WalletX դրամապանակը։ Սեղմելով «+» կոճակը՝ հավելվածի օգտատերերը հեշտությամբ կարող են մուտքագրել նախընտրած գումարի չափը և փոխանցել իրենց WalletX-ի հաշվին։ Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի Fast Shift-ը Fastex-ի հետ համատեղ թողարկել են նոր թվային դրամ՝ AMDC-ն, որը նույնպես կիրառելի է WalletX-ում։
«Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանն ասել է․ «Մեծ ոգևորությամբ ենք ներկայացնում մեր այս նախագիծը, որը յուրօրինակ նորություն է՝ իր AMDC թվային արժույթով։ Այն մեր օգտատերերին թույլ է տալիս ավելի հուսալի, ապահով միջավայրում կատարել իրենց վճարումները։ Մենք ստեղծում ենք նոր այլընտրանք հայկական վճարային հավելվածների ոլորտում՝ միջազգային ամենաբարձր որակներին համապատասխան»։
Ի դեպ, Fast Shift-ի օգտատերերը կարող են նաև հեշտությամբ լիցքավորել Fastex-ի իրենց դրամային հաշիվները։ Անհրաժեշտ է պարզապես Fast Shift հավելվածի «Փոխանցումներ» բաժնում ընտրել Fastex Exchange-ը, մուտքագրել Fastex ID-ն և լիցքավորել հաշիվը։
«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով հավելված, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ «Fast Shift» վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Էլ․ փոստ՝ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027