Հանքարդյունաբերական ճյուղը ամենավերահսկվողն է Հայաստանում. ԶՊՄԿ ՓԲԸ փոխտնօրեն
Հայաստանի ամենից շատ վերահսկվող ոլորտը հանքարդյունաբերությունն է։ Այս մասին մարտի 28-ին «Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՄՄԿ) գլխավոր տնօրենի տեղակալ, ընկերության տնօրենների խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանը։
Նա տեղեկացրել է, որ նման ձեռնարկություններն ամբողջ տարին հսկողության տակ են, բոլոր տեսչական մարմինները եւ այլ կարգավորող մարմիններն այնտեղ ստուգումներ են իրականացնում այնպիսի մանրակրկիտությամբ, ինչպես ոչ մի ոլորտում։ Պետրոսյանը նշել է, որ դա հանգեցնում է նրան, որ ի սկզբանե որոշումներ են կայացվում՝ հետագայում հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
Միաժամանակ նա մատնանշել է, որ Հայաստանում աշխատանքային օրենսդրությունը հնացել է եւ չի համապատասխանում ժամանակի պահանջներին։
Սա, ըստ նրա, որոշակի խոչընդոտներ է ստեղծում նաեւ աշխատանքների պլանավորման հարցում։ «Նույնը վերաբերում է ներդրումային օրենսդրությանը, որը 31 տարեկան է»,- նշել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը։
Նրա կարծիքով՝ ընդերքի հետ կապված օրենսդրությունը նույնպես լուրջ փոփոխություններ է պահանջում։
Նա տեղեկացրել է, որ, ի հեճուկս հաստատված առասպելի, Հայաստանի հանքային պաշարները Հայաստանի բացառիկ սեփականությունն են եւ չեն պատկանում որեւէ կոնկրետ անձի։
Պետրոսյանը նշել է, որ կոնկրետ հանքարդյունաբերական ձեռնարկության տեսակը կախված է նրանից, թե տվյալ հանքում ինչ մետաղ է գերակշռում։ «Օրինակ, Սոթքի ոսկու հանքավայրն այդպես է կոչվում, քանի որ այնտեղ ավելի շատ ոսկի կա, քան մյուս մետաղները, սակայն դա չի նշանակում, որ այնտեղ այլ մետաղներ չկան, դրանք կան»,- ավելացրել է նա։
Պետրոսյանը նաեւ ասել է, որ ճյուղն ընդգրկում է գրեթե բոլոր մասնագիտությունները, որոնք ուսուցանվում են բուհերում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...