Ճապոնացի գիտնականների հայտնագործությունը կարող է էապես բարելավել արևային վահանակները
Արևային վահանակները վերականգնվող էներգիայի ամենատարածված աղբյուրներից են։ Դրանց կատարողականությունը բարելավելու համար գիտնականներն անընդհատ կատարելագործումներ են մտցնում։
Ճապոնացի հետազոտողներին հաջողվել է գտնել պարզ նյութի օգնությամբ արևային վահանակների արդյունավետությունը բարձրացնելու մեթոդ։ Աշխատանքը ղեկավարել են Տոհոկուի համալսարանի գիտնականները, ովքեր մշակել են օպտիմալացված անագի սուլֆիդի թաղանթներ՝ որպես արևային վահանակների արտադրության համար այլընտրանքային նյութ։
Չնայած արևային էներգիան համարվում է էկոլոգիապես մաքուր, վահանակների արտադրությունը հաճախ ներառում է թունավոր նյութերի օգտագործում։ Մինչդեռ անագի սուլֆիդն անվտանգ, մատչելի և տնտեսապես շահավետ կիսահաղորդչային մետաղ է։ Այս նյութի կատարելագործման համար գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է անագի և ծծմբի հարաբերակցությունն ազդում մետաղի էներգետիկ հատկությունների վրա։ Իսսեյ Սուզուկիի և Տաիչի Նոգամիի ղեկավարած թիմը կիրառել է ծծմբի պլազմայով նոր ցողման տեխնոլոգիա, որը հնարավորություն է տվել ճշգրիտ կարգավորել ծծմբի պարունակությունը նյութի թաղանթներում։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 50 %-ից ավելի ծծմբի պարունակությամբ նյութերը դրսևորում են լիցքակիրների խտության զգալի աճ։ Այսպիսով, նման թաղանթները կարող են բարձրացնել արևային վահանակների արդյունավետությունը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...