Ինչ է սպասվում եթե Գյումրու քաղաքապետի թեկնածուներից որևէ մեկը չստանա 17 ձայն
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ եթե Գյումրու թեկնածուներից որևէ մեկը չստանա 17 ձայն, նրանց միջև կանցկացվի քվեարկության 2-րդ փուլ:
«Ըստ Գյումրու համայնքի ավագանու նախնական արդյունքների
Գյումրի համայնքի ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին
Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ:
Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։
Մանդատների նախնական բաշխվածությունը հետևյալն է.
1. Քաղաքացիական պայմանագիր-14 մանդատ.
2. Կոմունիստական կուսակցություն-8 մանդատ.
3. Մեր քաղաքը-6 մանդատ.
4. Իմ հզոր համայնք-3 մանդատ.
5. Մայր Հայաստան-2 մանդատ.
Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում 17 ձայն, ապա առավելագույն ձայներ ստացած ԵՐԿՈՒ թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ։
Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:
Բայց
Առկա է ավագանու նիստի կայանալու հարց
Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։
Այսինքն՝ առանց ընդդիմության ավագանու նիստ չի կարող հրավիրվել։
Եվ, եթե, երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան ու համայնքի ղեկավար չընտրվի, տեղի են ունենալու նոր արտահերթ ընտրություններ։)։
Հետեւաբար, այն մտավախությունը, որ կկայանա 2-րդ փուլ, եւ «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը կընտրի իր թեկնածուին քիչ հավանական է»,- գրել է նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027